• ՄԱՀԱՑՈՒ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ ՊԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 9: 2018 թ. Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:

    2018-04-09 20:28:06
     
  • ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 9: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել։ Նա ասել է, որ ապրիլի 9-ից մինչև 17-ն իր ժամանակաշրջանն է, քանի որ իշխանություն կրող կուսակցությունն իրավական տեսանկյունից լծակ չի ունենալու։

    2018-04-09 20:10:08
     
  • ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ՈՐՈՇԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 9: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

    Որոշել ենք առաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Կարեն Կարապետյան
    ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրը ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
    - Պարոն վարչապետ, շաբաթ օրը կայացել է Ձեր հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում և արդյոք անդրադարձ կատարել եք սպասվող փոփոխություններին, մասնավորապես, ապագա վարչապետի թեկնածության հարցին:
    - Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել եմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին, քննարկել ենք՝ որտեղ ենք գտնվում, մեր պատկերացմամբ ինչ ապագա ունենք և ինչպես պետք է դրան հասնել: Համոզված եմ, որ մենք իրականում ունենք շատ լավ հնարավորություններ մոտակա տարիներին հաջողություններ արձանագրելու համար: Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, և քաղաքական երկխոսության պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել և նաև հստակ պատկերացնում ենք, թե դրանք ինչպես պետք է անենք: 
    Այո՛, անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 
    Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին: 

     

    2018-04-09 19:49:22
     
  • ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐՆ ՕԴԱՅԻՆ ՄԱՐՏԵՐ ԵՆ ՄՂԵԼ ԵՂԱՆԱԿԻ և ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 1: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի բանակային ավիացիայի օդաչուները իրականացրել են ուսումնավարժական թռիչքներ դժվարին եղանակային պայմաններում և օրվա մութ ժամերին՝ վերահսկող-չափող սարքավորումներով: 

    2018-04-01 21:22:38
     
  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՆՎԻՐԵՑ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 29: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Նշենք, որ կառավարության օրակարգում ներառված հարցը չզեկուցվողների մեջ էր:

    2018-03-29 23:58:53
     
  • Ի՞ՆՉՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ «ՕՋԱԽՈՒՄ» ԿԱՏԱՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒՆ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 24: «Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան նշել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը: Ըստ «Առաջին լրատվական»-ի աղբյուրի՝ այդ միջոցառմանը, բացի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ներկա են եղել նաև նախկին պաշտոնյաներ, ովքեր թվում է, թե անվերադարձ խզել էին իրենց կապերը իշխանության հետ:

    2018-03-24 17:15:32
     
  • «ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՊՐԻԼԻ 9-ԻՑ 17-Ը ԵՐԿՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ23: «Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաև կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ», - գրում է «Ժողովուրդ» թերթը:

    2018-03-23 11:44:01
     
  • ՕՍԻՊՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԽԱԽՏԵԼ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 22: «Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ «ՀԺ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՊՊԾ գնդի տարածքում պատանդառության մանրամասներին եւ  իր անձի հետ կապված «Սասնա ծռեր» խմբի հայտարարություններին»:

    2018-03-22 14:47:54
     
  • ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀԱՐՑ ԵՔ ՏՎԵԼ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՔ, ԹԵ ՉԷ, ԱՍԵԼ ԵՄ՝ ՀԱ»

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 21: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վարչապետը կոչ անում, որ ներդրողները գան Հայաստան, երբ բիզնեսի շահերը պաշտպանող կազմակերպությունները պարբերաբար ահազանգում են, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ է լինում կամ հարյուրավոր ՓՄՁ-ներ փակվում են:

    2018-03-21 21:09:20
     
  • ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 21: Ազգային ժողովը ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց ՍԴ անդամների կազմից առաջադրված Հրայր Թովմասյանին:

    2018-03-21 14:38:33