• ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՍԱ ՎԻԹԽԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԿՐԻ, ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 9: «Այսօր ինձ մեծ պատիվ է վիճակվել ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը. սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի եւ պատմության առջեւ», - հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Այսօր՝ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում կայացել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: 

    2018-04-09 12:54:29
     
  • ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐՆ ՕԴԱՅԻՆ ՄԱՐՏԵՐ ԵՆ ՄՂԵԼ ԵՂԱՆԱԿԻ և ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 1: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի բանակային ավիացիայի օդաչուները իրականացրել են ուսումնավարժական թռիչքներ դժվարին եղանակային պայմաններում և օրվա մութ ժամերին՝ վերահսկող-չափող սարքավորումներով: 

    2018-04-01 21:22:38
     
  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՆՎԻՐԵՑ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 29: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Նշենք, որ կառավարության օրակարգում ներառված հարցը չզեկուցվողների մեջ էր:

    2018-03-29 23:58:53
     
  • Ի՞ՆՉՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ «ՕՋԱԽՈՒՄ» ԿԱՏԱՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒՆ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 24: «Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան նշել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը: Ըստ «Առաջին լրատվական»-ի աղբյուրի՝ այդ միջոցառմանը, բացի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ներկա են եղել նաև նախկին պաշտոնյաներ, ովքեր թվում է, թե անվերադարձ խզել էին իրենց կապերը իշխանության հետ:

    2018-03-24 17:15:32
     
  • «ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՊՐԻԼԻ 9-ԻՑ 17-Ը ԵՐԿՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ23: «Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաև կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ», - գրում է «Ժողովուրդ» թերթը:

    2018-03-23 11:44:01
     
  • ՕՍԻՊՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԽԱԽՏԵԼ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 22: «Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ «ՀԺ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՊՊԾ գնդի տարածքում պատանդառության մանրամասներին եւ  իր անձի հետ կապված «Սասնա ծռեր» խմբի հայտարարություններին»:

    2018-03-22 14:47:54
     
  • ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀԱՐՑ ԵՔ ՏՎԵԼ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՔ, ԹԵ ՉԷ, ԱՍԵԼ ԵՄ՝ ՀԱ»

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 21: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վարչապետը կոչ անում, որ ներդրողները գան Հայաստան, երբ բիզնեսի շահերը պաշտպանող կազմակերպությունները պարբերաբար ահազանգում են, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ է լինում կամ հարյուրավոր ՓՄՁ-ներ փակվում են:

    2018-03-21 21:09:20
     
  • ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 21: Ազգային ժողովը ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց ՍԴ անդամների կազմից առաջադրված Հրայր Թովմասյանին:

    2018-03-21 14:38:33
     
  • ՔՈՔՈԲԵԼՅԱՆ. ՊՈՒՏԻՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՋՐՊԵՏ ԱՌԱՋԱՑԱՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 20: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, չի կարծում, թե Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքները որևէ մեկի համար անակնկալ էին, իսկ այդպիսի ընտրությունները՝ անսպասելի:

    2018-03-21 00:43:04
     
  • ՓԱՇԻՆՅԱՆ.ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՆՉՈ՞ւ ԿՈՐՑՐԵՑ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՏՃԱՌ ԿԱ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 20: Սերժ Սարգսյանը երեկ Tert.am-ին տված հարցազրույցում ըստ էության վերացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուի հետ կապված ինտրիգը՝ մեծ հաշվով հայտարարելով, որ պատրաստվում է վերցնել ՀՀ վարչապետի պաշտոնը. ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

    2018-03-20 21:16:28