• ՈՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՍԻՐԻԱՅԻ ՀՐԹԻՌԱԿՈԾՄԱՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿԱՄՐԱՊՆԴԻ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԴԵՄ ՈՒԺԵՐԻ ԴԻՐՔԵՐԸ

    Սիրիայի տարածքի այսօրվա հրթիռակոծման կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության ողջունող հայտարարությունը, որտեղ նաև մեծ պաթոսով նշվում է, թե այդ գործողությունը «մարդկային խղճի դրսևորում» է, բավական երերուն կացություն է ստեղծում սիրիական հիմնախնդրում Ռուսաստան-Իրան-Թուրքիա գործակցության հետագա ճակատագրի առումով։

    2018-04-14 12:56:47
     
  • ՍԻՐԻԱՅԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿՎԵԼ

    Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

    2018-04-14 11:45:05
     
  • ՓԱՇԻՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է ԾԱՂԿԱԾՈՐ, ՄԵՐ ՊԼԱՆՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

    Փոխվել են Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման պլանները։ Տեղի կունենա ավտոերթ դեպի Ծաղկաձոր, որտեղ գումարվելու է Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը: 

    2018-04-14 11:30:58
     
  • ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՊՈՂՈՏԱՆ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 11: Ապրիլի 11-ին, երեկոյան «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները, «Հանուն Հայաստան պետության» ճակատի աջակցությամբ մոտ կես ժամով փակել էին Տիգրան Մեծ պողոտան՝ պահանջելով, որպեսզի ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում չառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

    2018-04-11 23:33:05
     
  • ՀՀԿ-Ի ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 11: ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո այդ մասին հայտնել է կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

    2018-04-11 23:19:00
     
  • «ԵԼՔ»-Ի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՋԱՀԸ «ԾԽԱՀԱՐԵԼ Է» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԸ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 11:«Ելքի» պատգամավորներն ԱԺ ամբիոնի մոտ գունային ճայթուցիկներ են վառել: Ամբողջ դահլիճը կորել է ծխի մեջ: «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը մոտեցել է ամբիոնին  եւ կոչ արել քաղաքացիներին ապրիլի 13-ին Ազատության հրապարակ գալ՝ «Մերժիր Սերժին» ակցիայի համար: 

    2018-04-11 12:21:00
     
  • ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 9: ՀՀ նախագահի պաշտոնական կայքը թարմացվել է եւ որպես երկրի նախագահ արդեն ներկայացված է Արմեն Սարգսյանը:
    Կայքում ներկայացված է Արմեն Սարգսյանի կենսագրությունը, ինչպես նաեւ ընտանեկան լուսանկարներ:

    2018-04-09 23:02:48
     
  • ՄԱՀԱՑՈՒ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ ՊԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 9: 2018 թ. Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:

    2018-04-09 20:28:06
     
  • ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 9: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել։ Նա ասել է, որ ապրիլի 9-ից մինչև 17-ն իր ժամանակաշրջանն է, քանի որ իշխանություն կրող կուսակցությունն իրավական տեսանկյունից լծակ չի ունենալու։

    2018-04-09 20:10:08
     
  • ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ՈՐՈՇԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

    ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 9: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

    Որոշել ենք առաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Կարեն Կարապետյան
    ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրը ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
    - Պարոն վարչապետ, շաբաթ օրը կայացել է Ձեր հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում և արդյոք անդրադարձ կատարել եք սպասվող փոփոխություններին, մասնավորապես, ապագա վարչապետի թեկնածության հարցին:
    - Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել եմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին, քննարկել ենք՝ որտեղ ենք գտնվում, մեր պատկերացմամբ ինչ ապագա ունենք և ինչպես պետք է դրան հասնել: Համոզված եմ, որ մենք իրականում ունենք շատ լավ հնարավորություններ մոտակա տարիներին հաջողություններ արձանագրելու համար: Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, և քաղաքական երկխոսության պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել և նաև հստակ պատկերացնում ենք, թե դրանք ինչպես պետք է անենք: 
    Այո՛, անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 
    Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին: 

     

    2018-04-09 19:49:22