Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարությունը. «Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է: Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Մեկ անգամ ևս, սիրելի՛ տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես նորի՛ց ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրությո՛ւն դարձրեք կահավորմանը»: