ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի համար հիմքեր չի տեսնում:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է.
- Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին, և ինքս դիմում կգրեմ: Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող ու վերլուծող: Իսկ վերլուծող սերունդն այդ շրջանակներին չի սատարելու։