Նավալնու նախնական ախտորոշումը՝ նյութափոխանակության խանգարում

2020-08-21 14:33:29

Օմսկի շտապ օգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին նախնական ախտորոշման համաձայն Նավալնու մոտ նյութափոխանակության խանգարում է:

- Ախտորոշումը որին մենք հակված ենք՝ ածխաջրային բալանսի խախտումն է, այսինքն նյութափոխանակության խանգարումը: Սրա պատճառը կարող է լինել արյան մեջ շաքարի քանակության կտրուկ նվազումը, ինչն էլ հանգեցրել է գիտակցության կորստին, - ասել է բժիշկը:

Ավելի վաղ գլխավոր բժշկի օգնականը հայտնել էր, որ չեն կարծում, թե Նավալնուն թունավորել են:

Նավալնուն Գերմանիա տեղափոխելու հետ կապված Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի զբաղվում հիվանդննրով, քանի որ իրենք բժիշկներ չեն, իսկ բժիշկն արգելել է տեղափոխել հիվանդին, համարելով դա անհնար մինչև վերջնական ախտորոշումը: 




Քաղաքականություն

Կտա՞ հրաժարական ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի համար հիմքեր չի տեսնում:

Ավելին »