Հարգելի տիկին Զոհրաբյան, ո՞վ է պատասխան տալու անցած տարում խաղաղ պայմաններում պատահարներից 340 զոհվածների և 6809 վիրավորների համար

2020-01-14 08:55:33

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի ելույթին ուղղված բալային համակարգին:

Վերջինս գրում է.

Արձագանքելով <<Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ>> վերտառությամբ բալային համակարգի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի հրապարակմանը՝ չեմ կարող չհարցնել.«Հարգելի տիկին Զոհրաբյան, ո՞վ է պատասխան տալու անցած տարում խաղաղ պայմաններում պատահարներից 340 զոհվածների և 6809 վիրավորների համար, որոնցից մի քանի հարյուրը ցմահ կմնան հաշմանդամ։ Ինչու՞ եք փորձում ապակողմնորոշել մեր քաղաքացիներին ենթադրություններով, առանց սպասելու նոր համակարգի արդյունքներին՝ վիճակագրությանը։ Ի գիտություն ասեմ, որ զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի են ունենում հենց ասֆալտապատ ծածկույթով և լավ կահավորված ճանապարհներին։ ԵՎ արդյո՞ք Ձեր մեջ հարց չի առաջանում, թե ինչու՞ մեր բողոքող վարորդներից շատերը ՀՀ սահմաններից դուրս դառնում են օրինապահ ,կարգապահ ու խիստ զգուշավոր, իսկ մեր երկրում, դեռևս որոշների համար կարգապահ լինելը հարգի չէ։ Լավ կլիներ, որպես մեծ լսարան ունեցող պատգամավոր, կոչ անեիք երթևեկության մասնակիցներին մշտապես պահպանել երթեւեկության կանոնները՝վտանգի տակ չդնելով և ուրիշների ,և սեփական կյանքը:Միգուցե այդ կոչով մեկ կյանք ավել փրկվեր։ Ձեր այն մտքին, որ Շումախերն անգամ չի կարող առանց խախտումների վարել, պետք է պատասխանեմ, որ այս օրենքի նպատակը հենց Ձեր նշած շումախերներին սանձելն է, և նրանք են հենց լինելու այս օրենքի թիրախը, որպեսզի անմեղ մարդիկ ճանապարհներին չդառնան նրանց թիրախը։ Այս օրենքը հենց շումախերներից պաշտպանելու միտում ունի»։ Եկե'ք սպասենք Օրենքի կիրառման արդյունքներին, մասնագիտական վերլուծության ենթարկենք պրակտիկան, որից հետո պարզ կլինի շտկումներ անհրաժեշտ են, թե ՝ոչ»։




Քաղաքականություն

Վարկային պայմանագրեր կնքելիս հաճախորդը պետք է ձեռագիր լրացնի այն գումարի չափը, որը պետք է վերադաձնի պայմանագրի ավարտին: Վարազդատ Կարապետյան

Վարկային կազմակերպություններն ու բանկերը իրավունք չունեն արտաքին գովազդ իրականացնել։ Գովազդը միայն կարող է տեղադրվել հենց մասնաճյուղերի տարածքում, դրսից չդիտարկվող հատվածներում։ Սահմանված է վարչական տուգանք նման գովազդի համար։

Ավելին »