Գեղարքունիքի մարզպետի ղեկավարած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Ֆրանսիայի Իզերի մարզի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ

2019-11-08 11:40:21

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցությունն էլ ավելի զարգացնելու և համագործակցության նոր հուշագիր ստորագրելու նպատակով նոյեմբերի 5-8-ը Իզերի Դեպարտամենտալ խորհրդի հրավերով Գրենոբլ է մեկնել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում են Գեղարքունիքի մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը, Գեղարքոունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ, Իզեր-Գեղարքունիք համագործակցության ծրագրերի համակարգող Վարդուհի Մնացականյանը, Սևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Սարգիս Մուրադյանի ղեկավարությամբ:
Նոյեմբերի 6-ին պատվիրակության ներկայացուցիչները հյուրընկալվել են «ԱՖՐԱՏ» տուրիստական ընկերությունում, որտեղ կազմակերպության տնօրենը և ներկայացուցիչները խոսել են «ԱՖՐԱՏ»-ի առաքելությունների, քայլարշավային երթուղիների, բնապահպանական տուրիստական գործունեության,Վերկորի բնական մարզային պարկի դերի մասին: Այնուհետև կազմակերպվել է քայլարշավ և մտքերի փոխանակում տուրիստական ծրագրերի պատասխանատուների մասնակցությամբ: Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Կուվի հյուրատանը, որտեղ քննարկվել են տուրիզմի ոլորտին առնչվող մի շարք թեմաներ: Այցելության վերջին կանգառը եղել է Վերկորում՝ Օտրան և Մեոդր համայնքների տուրիստական գրասենյակներում, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ և մտքերի փոխանակում մի շարք թեմաների շուրջ:




Քաղաքականություն

«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության»: Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը:

Ավելին »