Ո՞րն է ամենամտահոգիչ ձևակերպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում

2019-03-11 16:10:07

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, մասնավորապես, նշել է . 

«Ամենամտահոգիչ  ձևակերպումն այն է, որ ասվում է,  թե ԼՂ իրավական կարգավիճակի ապագա  որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, սա ըստ էության հակասում է հայկական կողմի նախկինում պահված այդ սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են  և դա  պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը միշտ սա պնդել է, որ սա տեղի ունեցած փաստ է,  և կրկին պնդել, որ պետք է հանրաքվե անցկացնել, նշանակում է, որ հաշվի չառնել այդ հանրաքվեն»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի համոզմամբ էլ՝ «հայտարարությունը և մտահոգիչ է, և ոչ։ Մտահոգիչ է, որովհետև, կարծես թե լրացուցիչ լարվածություն է ստեղծել, և մտահոգիչ չէ, որ շատ դրական է, որ Մինսկի խումբը խոսում է, և մենք գիտենք, որ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում քննարկումները շարունակվում են»։