ՊՈՒՏԻՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

2018-12-20 16:48:52

Վլադիմիր Պուտինի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ԱԶԳ օրաթերթից հարց են հղել ՌԴ նախագահին Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների «վերականգնման» մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրան զարմացրել է հարցը․ «Իսկ ի՞նչ վերականգնել։ Մեզ մոտ չկա որևէ բան, որփլվել է և վերականգնում է պահանջում։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հարթ են, նա մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և առհասարակ աշխարհում, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Պետք է զարգացնենք այն, ինչ ստեղծել են ղեկավարների նախորդ սերունդները։ Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի ամենասերտ դաշնակիցն է։ Այդպես է եղել պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես էլ կլինի»։ 

Պուտինը հայտնել է, որ բոլոր այդ հարցերը հաջորդ շաբաթ քննարկելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը պաշտոնական այցով կայցելի Մոսկվա։




Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: 

Ավելին »