ԷԼ Ի՞ՆՉ ԱՄԱՆՈՐ ԱՌԱՆՑ ՎԱՐՉԱՊԵՏ

2018-11-02 16:24:06

Փաստորեն, ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրեց, իսկ հետո ջնջեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, «Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին»: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մնում է կանխագուշակումներ կատարել, թե դեկտեմբերի 31-ին, ժամը 23:55-ին ով է հեռուստաէկրանից շնորհավորելու հայ ժողովրդի Ամանորը՝ նորանշանակ վարչապետը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Այս առիթով magnis.news-ը գրել է.

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր խորհրդարանի առաջին նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 31-ին։

Այսպես, ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Դրա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ընտրությունները, ինչպես հայտնի է, կայանալու են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ այսինքն դեկտեմբերի 16-ին հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:


Այսինքն՝ դեկտեմբերի 16-ին (կիրակի) հրապարակվում են ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը հենց դեկտեմբերի 31-ն է։

Սակայն սա կարող է լինել այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքները չբողոքարկվեն և վերահաշվարկի պահանջ մասնակից քաղաքական ուժերի կողմից չներկայացվի։ Այդ դեպքում խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի օրը կարող է հետաձգվել։

 




Քաղաքականություն

«ՀՀԿ-ին ծառայած» մամլո խոսնակից մինչև «փնթի ու Սորոսի ճուտ». Պատգամավորի խոսքն ու արձագանքները

Ապրի նախարարը, որ պաշտպանեց իր աշխատակցին, բայց ես նրա տեղը ավելի կոշտ կարձագանքեի ու խորհուրդ կտաի զբաղվել սեփական աշխատանքով ու քիթը չխոթել որտեղ պետք չի...

Ավելին »