ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՐԵՆԴՍԵԹԵ՞Ր

2018-08-31 07:43:02

Օնլայն միացումներով ու ժողովրդի հետ անընդհատ կապի մեջ գտնվելով` թավշյա իշխանափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանը կարծես դառնում է թրենդսեթեր ( trend - ուղղություն, setter - հիմնող)՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով ժողովրդի մեջ, նրանց հետ զրուցելու, լուսանկարվելու և ցույց տալու համար, որ ժողովրդի ընտրյալը վախենալու ոչինչ չպետք է ունենա:

 

Դեռ ավելին, նա Հյուսիսային պողոտայով զբոսանքի հրավիրեց նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ու ցույց տվեց, որ արևմուտքում այդքան քարոզվող դեմոկրատիան, կարծես թե, միայն Հայաստանում է շոշափելի:

Ինչևէ Նիկոլ Փաշինյանի ու Անգելա Մերկելի զբոսանքից հետո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն են զբոսնել Հելսինկիի փողոցներով ու, որ ամենակարևորն է, զբոսանքն ուղից եթերով հեռարձակվել է Մակրոնի ֆեսյբուքյան պաշտոնական էջից:

 

 

 




Քաղաքականություն

ԷԼ Ի՞ՆՉ ԱՄԱՆՈՐ ԱՌԱՆՑ ՎԱՐՉԱՊԵՏ

Դեկտեմբերի 31-ին հնարավոր է զբաղված չլինենք միայն աղցան ու ուտեստներ պատրաստելով :

Ավելին »