ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ՄԱՍԻՆ

2018-08-24 14:21:03

Ծնունդով Համբուրգից Անգելա Մերկելն արդեն 13 տարի է ինչ զբաղեցնում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը: Այդ ժամանակահատվածում նա հասցրել է դառնալ աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը: Նրա մասին շատ բան է հայտնի, սակայն կան փաստեր, որոնց մասին գիտեն միայն մտերիմները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Դպրոցում Մերկելի սիրելի առարկաներից մեկը ռուսերենն էր: 14 տարեկանում նա այցելել է Մոսկվա որպես համազգային օլիմպիադայի հաղթող:
  2. Նրա աշխատասեղանին Եկատերինա 2-րդի դիմանկարն է, որին կանցլերը համարում է ուժեղ կնոջ խորհրդանիշ:
  3. 1990-ին նրան սկսեցին կոչել ՔՈԼԻ ԱՂՋԻԿ (Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլի անունով) այն բանից հետո, երբ Քոլը նրան նշանակեց կանանց և երիտասարդության հարցերով նախարար:
  4. Մանուկ հասակում նա երազում էր դառնալ ուսուցչուհի:
  5. Դիվանագետները գիտեն, որ Մերկելն ունի միշտ ջրից չոր դուրս գալու ունակություն և այդ պատճառով էլ նրան անվանում են Տեֆլոնե (ջրակայուն նյութ) Մերկել:
  6. Կանցլերի մասին ամենաանհեթեթ շշուկն այն է, որ նա Ադոլֆ Հիտլերի դուստրն է:
  7. Մերկելն ահավոր վախենում է շներից այն բանից հետո, երբ 1995-ին նրան կծել է հարևանի որսորդական շունը:
  8. Լեյցպիգում սովորելու տարիներին Անգելան կազմակերպում էր ԱՆԳԵԼԱ պարային երեկոները, որի ընթացքում վաճառում էր բալի վիսկի ու դրանով էլ վաստակում իր ապրուստը:
  9. Նախաճաշին Մերկելը գերադասում է անանուխով թեյ և ոչ թե առույգացնող սուրճ:
  10. Մերկելը շատ է սիրում հաղորդագրություններով շփվել մարդկանց հետ ու նրան հաճախ կարելի է նկատել հեռախոսի էկրանին հետևելիս:



Քաղաքականություն

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա:

Ավելին »