ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ ՈՒ էԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

2018-07-12 13:05:57

 

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի առաջին հանդիպումը, որը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, փոխվստահության ամրապնդումը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը: 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 12: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը, տեղեկացում է ՀՀ կառավարության կայքը: 


Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, փոխվստահության ամրապնդումը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

 




Քաղաքականություն

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա:

Ավելին »