ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2018-07-03 16:52:37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Armtimes.com-ի տեեղեկություններով, մարտիմեկյան սպանդի բացահայտման գործում նոր զարգացումներ կան: Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել: 

 

Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ են տեղի ունենում. մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել:
Այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՔԾ հաղորդագրությունն ամբողջությամբ այս հղումով
Ավելի վաղ «ՀԺ»-ն տեղեկացրել էր Քոչարյանի հարցաքննության մասին: Դատելով զարգացումներից չի բացառվում, որ Քոչարյանը նույնպես կարգավիճակ կստանա սույն քրեական գործով:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 3: Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ են տեղի ունենում. մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել, գրում է Armtimes.com-ը: 


Այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 
Ավելի վաղ «ՀԺ»-ն տեղեկացրել էր Քոչարյանի հարցաքննության մասին: Դատելով զարգացումներից չի բացառվում, որ Քոչարյանը նույնպես կարգավիճակ կստանա սույն քրեական գործով:




Քաղաքականություն

ԷԼ Ի՞ՆՉ ԱՄԱՆՈՐ ԱՌԱՆՑ ՎԱՐՉԱՊԵՏ

Դեկտեմբերի 31-ին հնարավոր է զբաղված չլինենք միայն աղցան ու ուտեստներ պատրաստելով :

Ավելին »