ՊԲ-Ն ԿԱՆԽԵԼ Է ԱԿՆԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԴԻՎԵՐՍԻՈՆ ՓՈՐՁԸ

2018-06-23 15:28:30

 

Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արեւելյան եւ հյուսիսային հատվածներում կիրառելով նաեւ ձեռքի հակատանկային նռնականետեր:
Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի վերոնշյալ խախտումներից, ՊԲ արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի:
ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը հետ է շպրտվել:
Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:
Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարա-հետախուզական ապահովման ծառայությունները աչալրջորեն վերահսկել եւ վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԲ արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում հակառակորդը Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 23: ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը հետ է շպրտվել:

 

Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արեւելյան եւ հյուսիսային հատվածներում կիրառելով նաեւ ձեռքի հակատանկային նռնականետեր:


Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:


Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարա-հետախուզական ապահովման ծառայությունները աչալրջորեն վերահսկել եւ վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Արցախի ՊՆ մամուլի ծառայություն 

լուսանկարը՝ pastinfo.am




Քաղաքականություն

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա:

Ավելին »