ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ՊՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ

2018-06-20 17:36:35

 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ինքը՝ Օհանյանը:
«Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ - «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:
Պետական եկամուտների կոմիտեն մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ 2014-ից 2017-ի ընթացքում Պաշտպանության նախարարությունում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի, նրանք չեն կալանավորվել:
Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ բանակում չարաշահումների այդ գործով հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև այդ տարիներին պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը: Նախկին նախարարի հարցաքննության մանրամասներ ՊԵԿ-ից ևս այսօր չհաղորդեցին:
Ապրիլյան պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը երեկ «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր՝ ինքը տեղյակ չի եղել, որ քառօրյայի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն: Օհանյանը պնդել էր, որ նաև Ղարաբաղի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչ ճանապարհով կարող էր յուրացվել բանակի ունեցվածքը:
Ղարաբաղյան կողմից Օհանյանի հայտարարությունը «անհասկանալի» էին որակել:
Այսօր «Ազատության» հետ զրույցում Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ ինքը մեղադրանքների սլաքը ղարաբաղյան իշխանությունների վրա ուղղելու նպատակ չի ունեցել․ - «Իհարկե՝ միանշանակ ոչ: Այդտեղ պետք է պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք իրականում տեղյակ են եղել այդ ամեն ինչից կամ տեղյակ չեն եղել»:
Շարունակելով պարզաբանել իր երեկվա հայտարարությունները՝ պաշտպանության նախկին նախարարը նշեց․ - «Պետք է պարզել՝ նշված նյութական միջոցները որտեղի՞ց են իրենք ստացել, արդյոք Արցախից կամ Հայաստանի Հանրապետությունից: Արդյոք ճանապարհից են հետ վերադարձվել և կամ Արցախում են իրենք դրանք ստացել և հետ վերադարձվել, քանի որ այդ մեքենաները չէին կարող լինել պաշտպանության նախարարությանը, եթե հաշվառված լինեին, միանշանակ դրանք պետք է լինեին պաշտպանության նախարարությունում»:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 20:
«Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է, որ «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին չի կարող պատասխանել»: Միայն նշել է, որ այն առնչվում էր բանակի գործունեությանը»:


Պետական եկամուտների կոմիտեն մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ 2014-ից 2017-ի ընթացքում Պաշտպանության նախարարությունում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի, նրանք չեն կալանավորվել:


Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ բանակում չարաշահումների այդ գործով հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև այդ տարիներին պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը: Նախկին նախարարի հարցաքննության մանրամասներ ՊԵԿ-ից ևս այսօր չհաղորդեցին, գրում է «Ազատությունը»:


Ապրիլյան պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր՝ ինքը տեղյակ չի եղել, որ քառօրյայի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն: Օհանյանը պնդել էր, որ նաև Ղարաբաղի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչ ճանապարհով կարող էր յուրացվել բանակի ունեցվածքը:


Ղարաբաղյան կողմից Օհանյանի հայտարարությունը «անհասկանալի» էին որակել:


Այսօր «Ազատության» հետ զրույցում Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ ինքը մեղադրանքների սլաքը ղարաբաղյան իշխանությունների վրա ուղղելու նպատակ չի ունեցել․ 

«Իհարկե՝ միանշանակ ոչ: Այդտեղ պետք է պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք իրականում տեղյակ են եղել այդ ամեն ինչից կամ տեղյակ չեն եղել»:

 
Շարունակելով պարզաբանել իր երեկվա հայտարարությունները՝ պաշտպանության նախկին նախարարը նշել է․ 

«Պետք է պարզել՝ նշված նյութական միջոցները որտեղի՞ց են իրենք ստացել, արդյոք Արցախից կամ Հայաստանի Հանրապետությունից: Արդյոք ճանապարհից են հետ վերադարձվել և կամ Արցախում են իրենք դրանք ստացել և հետ վերադարձվել, քանի որ այդ մեքենաները չէին կարող լինել պաշտպանության նախարարությանը, եթե հաշվառված լինեին, միանշանակ դրանք պետք է լինեին պաշտպանության նախարարությունում»: