ՎԱՆԵՑՅԱՆԸ «ԱՉՔ ՉԻ ՓԱԿԵԼՈՒ» ԵՎ «ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆԵԼՈՒ»

2018-05-19 20:09:34

Արթուր Վանեցյանը
Արթուր Վանեցյանը
Լուսանկարը` Photolure
Երեւան: Մեդիամաքս: Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ասել է, որ առաջիկա օրերին հասարակությանը կներկայացվեն բացահայտված «կոռուպցիոն շղթաներ, որոնք ապահովել են մի շարք մարդկանց կարճ ժամանակում անօրինական հարստացումը»:
Այդ մասին Արթուր Վանեցյանն ասել է այսօր՝ մի շարք լրատվամիջոցների ղեկավարների եւ խմբագիրների հետ հանդիպմանը:
«Սակայն դա չի նշանակում, որ լինելու են որեւէ «ռեպրեսիաներ»: Ամեն ինչ լինելու է հրապարակային եւ կասկածի տեղ չի թողնելու», - ընդգծել է ԱԱԾ տնօրենը:
Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ բացահայտումների շնորհիվ զգալի գումարներ կվերադարձվեն պետական բյուջե:
Խոսելով կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար տանելու վարչապետի հանձնարարության մասին, ԱԱԾ տնօրենն ասել է, որ ծառայությունում նախաձեռնել  է մի շարք կառուցվածքային փոփոխություններ, որոնք այդ պայքարն ավելի արդյունավետ կդարձնեն:
«Ես վարչապետին հարցրել եմ՝ եթե ԱԱԾ-ն տեղեկություններ ստանա այս կամ այն անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության մասին, արդյո՞ք պետք է իրեն նախապես տեղյակ պահեմ: Վարչապետը պատասխանել է, որ իրեն նախապես զեկուցելու կարիք չկա եւ մենք պետք է անմիջապես դիմենք օրենքով սահմանված  միջոցառումների, անգամ եթե խոսքը իր թիմակիցների մասին է», - ասել է Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ ղեկավարը նշել է, որ «աչքերը չի փակելու» եւ «ոչ մի բանի առաջ չի կանգնելու»: 
Արթուր Վանեցյանն ասել է նաեւ, որ ԱԱԾ մտադիր է «առանձնացնել» այսպես կոչված քրեական հեղինակություններին, որոնց հետ աշխատանք կտարվի բացառապես իրավական դաշտում: 
««Օրենքով գող» հասկացություն իմ համար գոյություն չունի: Որքան էլ ծեծված հնչի, պետք է շեշտեմ, որ որեւէ մեկն իրեն արտոնյալ չպետք է զգա», - ասել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը:

Առաջիկա օրերին հասարակությանը կներկայացվեն բացահայտված «կոռուպցիոն շղթաներ, որոնք ապահովել են մի շարք մարդկանց կարճ ժամանակում անօրինական հարստացումը»: Այդ մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասել է լրատվամիջոցների ղեկավարների եւ խմբագիրների հետ հանդիպմանը:


ՄԵԳԱՊՈԻՍ, ՄԱՅԻՍԻ 19:
Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ բացահայտումների շնորհիվ զգալի գումարներ կվերադարձվեն պետական բյուջե:

«Դա չի նշանակում, որ լինելու են որեւէ «ռեպրեսիաներ»: Ամեն ինչ լինելու է հրապարակային եւ կասկածի տեղ չի թողնելու», - ընդգծել է ԱԱԾ տնօրենը:


Խոսելով կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար տանելու վարչապետի հանձնարարության մասին, ԱԱԾ տնօրենն ասել է, որ ծառայությունում նախաձեռնել  է մի շարք կառուցվածքային փոփոխություններ, որոնք այդ պայքարն ավելի արդյունավետ կդարձնեն:


«Ես վարչապետին հարցրել եմ՝ եթե ԱԱԾ-ն տեղեկություններ ստանա այս կամ այն անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության մասին, արդյո՞ք պետք է իրեն նախապես տեղյակ պահեմ: Վարչապետը պատասխանել է, որ իրեն նախապես զեկուցելու կարիք չկա եւ մենք պետք է անմիջապես դիմենք օրենքով սահմանված  միջոցառումների, անգամ եթե խոսքը իր թիմակիցների մասին է», - ասել է Արթուր Վանեցյանը:


ԱԱԾ ղեկավարը նշել է, որ «աչքերը չի փակելու» եւ «ոչ մի բանի առաջ չի կանգնելու»: 


Արթուր Վանեցյանն ասել է նաեւ, որ ԱԱԾ մտադիր է «առանձնացնել» այսպես կոչված քրեական հեղինակություններին, որոնց հետ աշխատանք կտարվի բացառապես իրավական դաշտում: 


««Օրենքով գող» հասկացություն իմ համար գոյություն չունի: Որքան էլ ծեծված հնչի, պետք է շեշտեմ, որ որեւէ մեկն իրեն արտոնյալ չպետք է զգա», - ասել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը:

mediamax.am




Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: 

Ավելին »