ՓԱՇԻՆՅԱՆ. ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ԻՑ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ՉԵՆ ՏՐՎԵԼՈՒ

2018-05-19 19:46:31

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ դատական համակարգի խնդիրներին և հայտարարեց, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, դատավորներն այլևս պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանում և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը:   
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս ընթացքում իրեն զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում: «Հարց է ծագում, ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, որովհետև դատավորները չգիտեն ի՞նչ անել և ինչպե՞ս վարվել, ինչո՞ւ, որովհետև, ըստ ամենայնի՝ սովոր են գործել ըստ հրահանգների: Գաղափարներ են հնչում, որ միգուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը և օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ինձ համար դա կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ  հատի այդ գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովենք երկու բան՝ առաջինը հնարավորություն տանք դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնել, և երկրորդը՝ փակենք նրանց կողմից կաշառքով հարց լուծելու բոլոր ճանապարհները»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ հանրությունը կպաշտպանի այդ մոտեցումը, որ որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորին որևէ գործով հրահանգ տալ: Ըստ նրա՝ այսօրվա օրենսդրությամբ դատավորները որոշակի երաշխիքներ ունեն, և նրանք այդ երաշխիքներից պետք է օգտվեն, ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները:
ՀՀ վարչապետը նշեց, թե տեսակետներ են հնչում, որ հանուն լավ նպատակների գուցե կարելի է մեկ-երկու անգամ խախտել այդ կանոնը: «Կարծում եմ, եթե մեկ-երկու անգամ խախտես կանոնը, դա հետագայում կդառնա սովորություն՝ դրանից բխող բարդ հետևանքներով»,-ասաց նա և հավելեց, որ արձանագրում է, որ ՀՀ-ում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկար տարիներ բախվել ենք մի իրավիճակի, երբ ՔԿՀ-ները լեփ-լեցուն են և ամեն տեղի համար երկու անձ է կալանավայրում: Ըստ վարչապետի՝ քաղաքական մոտեցման խնդիր է, որի մասին խոսվել է, և ինքը կիսում է այն մոտեցումները, որ կալանքի սանկցիա  տալիս, պետք է հաշվի առնել այս բոլոր իրողությունները: Երբ որ արդարացած չէ մարդու կալանքի տակ պահելը, այդ մարկանց չպետք է կալանքի տակ պահել, ինչն օրենսդրությամբ հստակ սահմանված է:
ՀՀ վարչապետը նշեց՝ կալանավորված անձանց թիվը չպետք է գերազանցի առկա քնելատեղերի թվին:
Նիկոլ  Փաշինյանի խոսքով՝ դատավորները պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, որոնք ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով:
«ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, և մենք կունենանք անկախ դատական համակարգ: Իշխանական որևէ կաբինետից որևէ հրահանգ չի լինելու, հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ, էլ չեմ ասում որևէ մեկը փորձի կաշառք վերցնել և կաշառքով որոշում կայացնել»,-ասաց նա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին և հայտարարել, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու: Իրենց որոշումների պատասխանատվությունը կկրեն դատավորները: 

 
ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 19:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս ընթացքում իրեն զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում:

«Հարց է ծագում, ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, որովհետև դատավորները չգիտեն ի՞նչ անել և ինչպե՞ս վարվել, ինչո՞ւ, որովհետև, ըստ ամենայնի՝ սովոր են գործել ըստ հրահանգների: Գաղափարներ են հնչում, որ միգուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը և օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ինձ համար դա կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ  հատի այդ գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովենք երկու բան՝ առաջինը հնարավորություն տանք դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնել, և երկրորդը՝ փակենք նրանց կողմից կաշառքով հարց լուծելու բոլոր ճանապարհները»,-ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ հանրությունը կպաշտպանի այդ մոտեցումը, որ որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորին որևէ գործով հրահանգ տալ: Ըստ նրա՝ այսօրվա օրենսդրությամբ դատավորները որոշակի երաշխիքներ ունեն, և նրանք այդ երաշխիքներից պետք է օգտվեն, ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները:


ՀՀ վարչապետը նշեց, թե տեսակետներ են հնչում, որ հանուն լավ նպատակների գուցե կարելի է մեկ-երկու անգամ խախտել այդ կանոնը:

«Կարծում եմ, եթե մեկ-երկու անգամ խախտես կանոնը, դա հետագայում կդառնա սովորություն՝ դրանից բխող բարդ հետևանքներով»,-ասաց նա և հավելեց, որ արձանագրում է, որ ՀՀ-ում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկար տարիներ բախվել ենք մի իրավիճակի, երբ ՔԿՀ-ները լեփ-լեցուն են և ամեն տեղի համար երկու անձ է կալանավայրում: Ըստ վարչապետի՝ քաղաքական մոտեցման խնդիր է, որի մասին խոսվել է, և ինքը կիսում է այն մոտեցումները, որ կալանքի սանկցիա  տալիս, պետք է հաշվի առնել այս բոլոր իրողությունները: Երբ որ արդարացած չէ մարդու կալանքի տակ պահելը, այդ մարկանց չպետք է կալանքի տակ պահել, ինչն օրենսդրությամբ հստակ սահմանված է:


ՀՀ վարչապետը նշեց՝ կալանավորված անձանց թիվը չպետք է գերազանցի առկա քնելատեղերի թիվը, դատավորները պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, որոնք ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով:


«ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, և մենք կունենանք անկախ դատական համակարգ: Իշխանական որևէ կաբինետից որևէ հրահանգ չի լինելու, հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ, էլ չեմ ասում որևէ մեկը փորձի կաշառք վերցնել և կաշառքով որոշում կայացնել»,-ասաց վարչապետը:

tert.am

 




Քաղաքականություն

ԵՐԿՐԱՊԱՀԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԻՆԱԹԱՓՎՈՒՄ Է

Ռազմական ոստիկանության աշխատակիցները մեծ քանակությամբ զենք- զինամթերք ու զինվորական հանդերձանք են հայտնաբերել: 

Ավելին »