ՕՍԻՊՅԱՆԸ ՆՈՐ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ

2018-05-19 12:02:11

ՀՀ ոստիկանությունում այսօր երեք նշանակում է արվել։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«ՀՀ ոստիկանության պետ Վարելիյ Օսիպյանը քիչ առաջ ղեկավար կազմին է  ներկայացրել ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։ 
Նրա տեղեկացմամբ՝ նշանակում եղել է նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում, որը զբաղեցնելու է Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցրել էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:
Նշենք, որ Արտակ Կարապետյանը նախքան Շիրակի մարզային վարչության պետ նշանակվելը Վալերիյ Օսիպյանի հետ միաժամանակ աշխատել է Երևան քաղաքի վարչության վետի մյուս տեղակալի պաշտոնում: 
Նշենք, որ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Հունան Պողոսյանը, ով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց, Վլադիմիր Գասպարյանի մյուս տեղակալին՝ Վարդան Եղիազարյանին փոխարինել է Հովհաննես Քոչարյանը: Արտակ Կարապետյանից առաջ ԿՀԴՊ ԳՎ պետի պաշտոնը զբաղեցնում էր Ռաֆիկ Զաքարյանը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին:

 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 19: «ՀՀ ոստիկանության պետ Վարելիյ Օսիպյանը քիչ առաջ ղեկավար կազմին է  ներկայացրել ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ նշանակում եղել է նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում, որը զբաղեցնելու է Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցրել էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:



Արտակ Կարապետյանը նախքան Շիրակի մարզային վարչության պետ նշանակվելը Վալերիյ Օսիպյանի հետ միաժամանակ աշխատել է Երևան քաղաքի վարչության վետի մյուս տեղակալի պաշտոնում:Ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Հունան Պողոսյանը, ով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց, Վլադիմիր Գասպարյանի մյուս տեղակալին՝ Վարդան Եղիազարյանին փոխարինել է Հովհաննես Քոչարյանը: Արտակ Կարապետյանից առաջ ԿՀԴՊ ԳՎ պետի պաշտոնը զբաղեցնում էր Ռաֆիկ Զաքարյանը:




Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: 

Ավելին »