ՔԱՂԱՔԱԳԵՏ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

2018-05-17 15:51:22

 

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: 
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Գրիգորյանը. «Այո՛, ես նշանակվել եմ  Անվտանգության խորհրդի քարտուղար»: 
Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ծնվել է 1983 թվականին: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։ 
Նշենք, որ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են` վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: 
Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 17:
«Այո՛, ես նշանակվել եմ  Անվտանգության խորհրդի քարտուղար», -լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Գրիգորյանը:

 
Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ծնվել է 1983 թվականին: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։ 


Նշենք, որ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են` վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով:




Քաղաքականություն

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԵՆ

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու հարցը կքննարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջիկա նիստում։

Ավելին »