ՀՅԴ-Ն ԵՐԿՈՒ ՊՈՐՏՖԵԼ ԿՈՒՆԵՆԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2018-05-12 18:46:51

Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ՝ Գյուղատնտեսության նախարար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ նշելով, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս կառավարությունում ունենալու է 2 պորտֆել:
Հարցին, թե Դաշնակցությունն ունենալո՞ւ է մարզպետների կամ փոխնախարարների պաշտոններ, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Քաղաքական պայմանավորվածությունն այս փուլում  բացառապես վերաբերում է  կառավարության  կազմին: Այս փուլում այլ հարցեր չեն քննարկվել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին օրերին արդեն իսկ նախարարներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել: Մասնավորապես, ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանը, Կրթության եւ գիտության նախարար՝ Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը, Սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը:
Բացի այդ, ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսիպյանը, իսկ ԱԱԾ տնօրեն՝ Արթուր Վանեցյանը:

Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ Գյուղատնտեսության նախարար:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 12: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը news.am-Ին հայտնել է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս կառավարությունում ունենալու է 2 պորտֆել:


Հարցին, թե Դաշնակցությունն ունենալո՞ւ է մարզպետների կամ փոխնախարարների պաշտոններ, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Քաղաքական պայմանավորվածությունն այս փուլում  բացառապես վերաբերում է  կառավարության  կազմին: Այս փուլում այլ հարցեր չեն քննարկվել»:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանը, Կրթության եւ գիտության նախարար՝ Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը, Սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը: ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն՝ Արթուր Վանեցյանը:




Քաղաքականություն

ՓԱՇԻՆՅԱՆ. ՄԵՆՔ ՄԻ ՇԱԲԱԹՈՒՄ ԱՐԵԼ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ 15 ՏԱՐՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը Բրյուսելի օդանավակայանում: 

Ավելին »