ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2018-05-11 12:19:05

 

Այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի Պաշտպանության նախարար, իսկ մյուս նախարարների նշանակումները կլինեն առաջիկայում. այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց, որ ոչ թե կոալիցիոն, այլ համաձայնության կառավարություն են ձևավորելու:
«Կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք և «Ծառուկյան» դաշինքը, այո՛, նույնպես ներգրավված կլինի կառավարությունում»,-ասաց նա:
Հարցին՝ Դաշնակցությունը կլինի՞ կառավարությունում, ասաց, որ քննարկումները շարունակվում են:
Բացի այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը կազատվի Ոստիկանության զորքերից: Իսկ թե կատարված բռնի գործողությունների համար ոստիկանական համակարգի այլ ներկայացուցիչներ պատիժներ կստանա՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նրանք, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր՝ կիրականացվեն:
 
«Մյուս մասերով ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»,-ասաց նա: 
Անդրադառնալով հարցին՝  ծառայողական քննություն իրականացնելու հանձնարարական կտրվի՞, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր գործերին պատասխան կտրվի: «Եթե կոնկրետ դեպքեր նկատի ունեք, եթե կան, հիմա դժվարանում եմ ասել՝  կոնկրետ դեպք, բայց ամեն ինչ կարվի»,-ասաց նա:

Այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի Պաշտպանության նախարար, իսկ մյուս նախարարների նշանակումները կլինեն առաջիկայում: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՄՅԻՍԻ 11:
Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ ոչ թե կոալիցիոն, այլ համաձայնության կառավարություն են ձևավորելու:


«Կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք և «Ծառուկյան» դաշինքը, այո՛, նույնպես ներգրավված կլինի կառավարությունում»,-ասաց նա:


Հարցին՝ Դաշնակցությունը կլինի՞ կառավարությունում, ասաց, որ քննարկումները շարունակվում են:
Բացի այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը կազատվի Ոստիկանության զորքերից: Իսկ թե կատարված բռնի գործողությունների համար ոստիկանական համակարգի այլ ներկայացուցիչներ պատիժներ կստանա՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նրանք, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր՝ կիրականացվեն:
 
«Մյուս մասերով ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»,-ասաց նա: 


Անդրադառնալով հարցին՝  ծառայողական քննություն իրականացնելու հանձնարարական կտրվի՞, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր գործերին պատասխան կտրվի: «Եթե կոնկրետ դեպքեր նկատի ունեք, եթե կան, հիմա դժվարանում եմ ասել՝  կոնկրետ դեպք, բայց ամեն ինչ կարվի»,-ասաց նա:

tert.am 

 




Քաղաքականություն

ԵՐԿՐԱՊԱՀԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԻՆԱԹԱՓՎՈՒՄ Է

Ռազմական ոստիկանության աշխատակիցները մեծ քանակությամբ զենք- զինամթերք ու զինվորական հանդերձանք են հայտնաբերել: 

Ավելին »