ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՆՁ ՀԱՋՈՐԴՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՋՈՂԻ

2018-05-09 13:16:17

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօր հանդես է եկել ուղերձով եւ հայտարարել է պաշտոնը թողնելու մասին։
Ներկայացնում ենք հատվածներ Վիգեն Սարգսյանի ուղերձից (ենթավերնագրերը մերն են-Մեդիամաքս)։ 
Հրաժարականի մասին
Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:
Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, եւ նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է եւ պետք է պիտանի լինել անկախ դիրքից եւ պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով եւս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը:
Երբ Հայոց բանակի հիմնադրման եւ Արցախյան հերոսամարտի ակունքներում կանգնած Նախագահ Սերժ Սարգսյանից ստացա պաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը, գիտեի, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում` կազմակերպել մեր նվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտի մեր հաղթանակներին եւ մեր ժողովրդի անվտանգությանը: Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարող կռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարեւորվի հանրայինը եւ կերկրորդայնացվի անձնականն իմ այս կարգավիճակում:
Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն եւ ուժերիս առավելագույն չափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվել ձեզ հետ եւ ձեր կողքին իմ երկրի անվտանգությանը ծառայելու գեթ մեկ օրվա հետ:
Աշխատանքային ռեժիմի մասին
Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր օրն սկսվում է օպերատիվ հերթապահի զեկույցից: Այս տարիներին ես օրն սկսում էի շատ վաղ` առավոտյան 6:30-ին: Շատերը զարմանում եւ տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դա մեծ զոհաբերություն չէր: Պարզապես չէի կարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչեւ Մեղրի եւ Գյումրիից մինչեւ Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավոր երիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենց զորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: 
Օրս էլ ավարտվում էր շատ ուշ, երբ արթուն էիք միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնողներդ եւ ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում էի հերթապահին` իմանալու, թե ինչ վիճակ է առաջնագծում:
Ինչո՞ւ եմ շեշտում այս առավոտյան զեկույցն ու երեկոյան հեռախոսազանգը: Ուզում եմ՝ իմանաք եւ վստահ լինեք, որ որքան էլ ձեզ հեռու են թվում պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, ամեն օր հարյուրավոր մարդիկ ձեզ հետ արթնանում են, տեղեկանքներ կարդում ձեր հաջողությունների եւ վրիպումների, սխրանքների եւ սխալների, միջադեպերի եւ հիվանդությունների մասին, ձեզ հետ ուրախանում են կամ ձեզ հետ տխրում: Որպես պաշտպանության նախարար՝ պահանջում, իսկ որպես ձեր հայրենակից` խնդրում եմ՝ շարունակեք ծառայել այնպես, որ մեր հանրությունը միշտ հպարտանա եւ երբեք առիթ չունենա վշտանալու ձեր ծառայության պատճառով:
Իդեալական բանակի մասին
Մենք ձգտում ենք տեսնել ոչ թե պարզապես կանոնապահ, այլ իդեալական բանակ: Բանակ, որը ընտանիք է, ուր թույլին ոչ թե նվաստացնում են, այլ սովորեցնում ուժեղ լինել: Որովհետեւ մեր հասարակությունն ուզում է, որ բանակը լինի ոչ թե իր հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը, որով անցած յուրաքանչյուր քաղաքացի լինի ավելի համարձակ, ավելի ուժեղ, ավելի հմուտ:
Պաշտպանության կազմակերպումը ծանր գործ է` ամեն վայրկյան գիտակցում ես, որ քո արածից եւ չարածից, հասցրածից եւ չհասցրածից, ճիշտ կամ սխալ որոշումից կախված են տասնյակ, հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր մարդկանց կյանքեր: Յուրաքանչյուր օր ունես նոր, հետաքրքիր անելիք` ռազմական գիտությունից եւ արդյունաբերությունից, սպառազինությունից եւ ռազմական տեխնիկայից մինչեւ ինժեներական աշխատանքներ եւ շինարարություն, թիկունքային ապահովումից մինչեւ ռազմական բժշկություն, կրթությունից մինչեւ կադրային որոշումներ եւ ռազմական դիվանագիտություն: 
Մարդկանց ու սպաների մասին
Ես այս տարիների ընթացքում, իրոք, ուժեղացա չափազանց հետաքրքիր եւ առանձնահատուկ մարդկանց հետ աշխատելու շնորհիվ: Առաջին հայացքից՝ քաղաքացիական մարդու համար բարդ է զինվորականին հասկանալը` շատ տարբեր է բազմաթիվ երեւույթների ընկալումը: Բայց իսկական զինվորականը շատ խորը ներաշխարհ ունենալու հետ մեկտեղ նաեւ շատ պարզ է եւ շիտակ, արդար է եւ ուժեղ: Իսկ այդպիսի մարդկանց հետ գործ ունենալը միշտ հաճելի է:
Հարգարժա՛ն սպաներ, շնորհակալ եմ ձեր երկարամյա բարդ եւ վտանգներով լի ծառայության եւ Հայրենիքի պաշտպանությունը կյանքի առաքելության վերածելու համար: Դուք մեր ազգի ողնաշարն եք: Ամո՛ւր եղեք, եւ մեր պետությունը միայն առաջ կընթանա: Կրկնեմ իմ մեծ խնդրանքը ձեզ` մաքուր եւ անաղարտ պահեք ձեր սրբազան գործը: Եղեք խստապահանջ ձեր եւ ձեր մարտական ընկերների նկատմամբ, երբեք մի՛ հանդուրժեք հայ սպայի որեւէ զանցանք, որեւէ անպարկեշտություն, որեւէ թուլություն: Որպես ընկեր՝ դուք արագ կարող եք ուղղել վիճակը եւ դրանով կանխել ավելի մեծ խնդիրներ: Ինքս հետեւել եմ այդ կանոնին եւ, ավարտելով ծառայությունս, կարող եմ վստահ ասել` այս ամբողջ ընթացքում թույլ չեմ տվել որեւէ քայլ, որի համար ամաչեմ:
Կոռուպցիոն ռիսկերի մասին
Մեզ հաջողվեց արդյունավետորեն պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ: Իհարկե, այդ պայքարը դեռ շատ ջանքեր է պահանջում, բայց ես հպարտ եմ, որ այս տարիների ավարտին իմ բոլոր ծառայակից ընկերների, բանակի մատակարարների, կապալառու շինարարական կազմակերպությունների մեջ չկա որեւէ մեկը, որը կարողանա գոնե քմծիծաղ տալ այս խոսքերն ինձանից լսելով:
Հպարտության եւ կիսատ մնացած ծրագրերի մասին
Հպարտ եմ, որ իմ հաջորդին եմ փոխանցում ավելի ամուր, ավելի արդյունավետ, ավելի մարտունակ բանակ: Փոխանցում եմ զգալիորեն աճած բյուջեով, ընդլայնված ենթակառուցվածքով, բարելավված վիճակագրությամբ բանակ` այն աչքի լույսի պես պահելու եւ միայն առաջ, դեպի հաղթանակներ ընթանալու մաղթանքով:
Ցավում եմ, որ շատ ծրագրեր, հատկապես՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում, դեռ ներդրման փուլում են: Ես մանրակրկիտ փոխանցելու եմ պաշտպանության հաջորդ նախարարին կիսատ մնացած ծրագրերը` մատնանշելով դրանց իրականացման ֆինանսական աղբյուրներն ու իրավական կարգավորումները եւ պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով աջակցելու նրան եւ բոլոր ապագա նախարարներին` մեր երկրի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Հուսով եմ, որ նրանք էլ հետեւողական կլինեն մեկնարկած ծրագրերը զարգացնելու եւ հաջողությամբ կյանքի կոչելու հարցում: Նույնիսկ եթե մենք հակադիր քաղաքական հայացքներ ունենք, ես անկեղծ ցանկանում եմ, որ ինձ հաջորդող նախարարը անպայման հաջողի, քանի որ դա կնշանակի, որ նա բանակն ու երկիրն էլ ավելի բարվոք վիճակում կփոխանցի իր հաջորդին եւ մեր սերունդներին:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով եւ հայտարարել է պաշտոնը թողնելու մասին։ 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 9:
Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը, - ասված է Վիգեն Սարգսյանի ուղերձում: 

mediamax.am

Քաղաքականություն

ՆԻԼԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: 

Ավելին »