«Комсомольская Правдa» ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈԻՆ Է ՔԱՐՈԶՈՒՄ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ

2018-05-05 16:43:33

Ռուսական «Комсомольская Правдa» ռադիոկայանի եթերում ռուս, այսպես կոչված, վերլուծաբանները խոսել են Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին և արյունահեղություն քարոզել:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 5: «Комсомольская Правдa» ռադիոկայանի ուղիղ եթերում  Միխայիլ Յուրևը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է երկու գունդ դեսանտ իջեցնի և Հայաստանը հեղեղի արյան մեջ: Ուղիղ եթերում արյունահեղություն քարոզող գործչին մեկնաբանը ոչ մի կերպ չի արձագանքել և թույլ է տվել շարունակել եթերը նույն բովանդակությամբ:  

Հիշեցնենք, որ բռնություն քարոզելը քրեորեն պատժելի արարք է:

Ի դեպ, որոշ ժամանակ անց բռնություն և արյունահեղություն քարոզող տեսանյութը հեռացվեց համացանցից: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. 

 

 

Այս հայտարարությանը արձագանքել է նաև բլոգեր "Բաղրամյան 26"-ը, կոչ անելով Ռուսաստանի հայերին զբաղվել այս գործիչով և պատասխանատվության կանչել: 




Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: 

Ավելին »