ՀՀԿ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 1/3-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

2018-05-02 18:31:51

 

Մենք կպաշտպպանենք 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀկ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ով որ կառաջադրվի 1/3-ի կողմից, մենք օժանդակելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին կունենա վարչապետ: Հանրապետականը վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենք դրական են գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից. «Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար»:
Վահրամ Բաղդասարյանն այնուհետեւ ներկայացրեց իրենց դիրքորոշումը.
1. Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:
2. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
3. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
4. Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»

Մենք կպաշտպպանենք 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀկ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 2:
«Ով որ կառաջադրվի 1/3-ի կողմից, մենք օժանդակելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենա վարչապետ: Հանրապետականը վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-ասաց նա:


Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենք դրական են գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից.

«Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար»:


Վահրամ Բաղդասարյանն այնուհետեւ ներկայացրեց իրենց դիրքորոշումը.
1. Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:

2. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
3. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
4. Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:

news.am 




Քաղաքականություն

Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը, վարչապետն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն և ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ:

Ավելին »