ԱԺ-ՈՒՄ ՔՎՈՐՈՒՄ ՉԿԱ, «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է

2018-05-02 12:46:33

 

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է ընդամենը 27 պատգամավոր. «Քվորում չունենք: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորությունը ապահովվելու դեպքում նախագահողը տեղեկացնում է նիստը սկսվելու մասին: Իսկ չապահովման դեպքում՝ նիստերը համարվում են չկայացած»,-հայտարարեց նա:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ ասաց. «Երկրում աննախադեպ վիճակ է, «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ այս 4-օրյա աշխատանքներին չի մասնակցելու»:
Նշենք, որ այս նիստերի օրակարգում ընդգրկված է 12 հարց այդ թվում, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Տեղական հանրաքվեի մասին օրինագծերը: Օրակարգում է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:
Նշենք, որ ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

Հայաստանի Ազգային ժողովն այսօր քվորում չի ապահովել: «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 2:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է ընդամենը 27 պատգամավոր. «Քվորում չունենք: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորությունը ապահովվելու դեպքում նախագահողը տեղեկացնում է նիստը սկսվելու մասին: Իսկ չապահովման դեպքում՝ նիստերը համարվում են չկայացած»,-հայտարարեց նա:


Վարման կարգով ձայն խնդրեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ ասաց. «Երկրում աննախադեպ վիճակ է, «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ այս 4-օրյա աշխատանքներին չի մասնակցելու»:

 

news.am

 




Քաղաքականություն

Կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով, բառիս բուն իմաստով. Փաշինյանը՝ կրկին սպառնաց

Հայաստանում քրեական եթնամշակույթը և դրա տարրերի հերոսացումը Հայաստանում պետք է արմատախիլ արվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ սա իրենց քաղաքական թիմի որոշումն է, քանի այդ համակարգը հաճախ ուղեկցում է կոռուպցիային։

Ավելին »