ՀՀԿ-Ն ԴԵՄ ԿՔՎԵԱՐԿԻ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ ՉԻ ԲՌՆԱՆԱ

2018-05-01 16:46:57

 

ՀՀԿ խմբակցությունը միասնական որոշում ունի վարչապետի ընտրության հարցում: Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մեր պատգամավորների քվեարկության վրա մենք չենք բռնանում, բայց մեր որոշումը միասնական է»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մտավախություն չունի երկրում առկա իրավիճակի մասով, եթե այսօր վարչապետ ընտրվի կամ չընտրվի, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց.
«Երկու դեպքում էլ ունեմ մեծ մտավախություն»,- շեշտեց նա՝ չբացելով փակագծերը: Բաղդասարյանը հորդորեց սպասել իր ելույթին:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը  հայտարարել էր, որ չի տեսնում Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ: Հաշվի առնելով նաև ՀՀԿ-ական պատգամավորների ելույթները՝ ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները դեմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀԿ խմբակցությունը միասնական որոշում ունի վարչապետի ընտրության հարցում՝ դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին. որոշումն ընդունված է: 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 1: «Մեր պատգամավորների քվեարկության վրա մենք չենք բռնանում, բայց մեր որոշումը միասնական է»: Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մտավախություն չունի երկրում առկա իրավիճակի մասով, եթե այսօր վարչապետ ընտրվի կամ չընտրվի, Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է.


«Երկու դեպքում էլ ունեմ մեծ մտավախություն»,- շեշտել է նա՝ չբացելով փակագծերը: Բաղդասարյանը հորդորել է սպասել իր ելույթին:




Քաղաքականություն

Կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով, բառիս բուն իմաստով. Փաշինյանը՝ կրկին սպառնաց

Հայաստանում քրեական եթնամշակույթը և դրա տարրերի հերոսացումը Հայաստանում պետք է արմատախիլ արվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ սա իրենց քաղաքական թիմի որոշումն է, քանի այդ համակարգը հաճախ ուղեկցում է կոռուպցիային։

Ավելին »