ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀՀԿ-Ն ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԻ

2018-04-28 17:49:58

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի  թեկնածու չի առաջադրելու: 
Այսօր ՀՀԿ նիստից հետո նման հայտարարություն արեց  ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա շեշտեց, թե  նման որոշման հիմքում այն է, որ փոխվել  քաղաքական վիճակը և իրենք առաջնորդվում են պետական շահով: 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի  թեկնածու չի առաջադրի: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 28:
Հանրապետականը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Այսօր ՀՀԿ նիստից հետո նման հայտարարություն է արել  ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա շեշտել է՝ նման որոշման հիմքում այն է, որ փոխվել է քաղաքական վիճակը և իրենք առաջնորդվում են պետական շահով: 

«Իհարկե կուսակցական կարգապահությունը պահանջում է, որ խմբակցությունը կքվեարկի միասնական,  բայց նորագույն Հայաստանի պատմության մեջ մենք բազմաթիվ անգամներ ենք տեսել, դեպքեր  երբ որ տարբեր մարդիկ տարբեր ձեւ են քվեարկում», - հայտարարել է  Շարմազանովը:

 

«Մենք դեռ չգիտենք այլ թեկնածու կա, թե չկա բացի Փաշինյանից, դրա համար դեռ չենք ասում, թե ում կքվեարկենք, դա կախված կլինի, թե ովքեր կլինեն թեկնածուները եւ ինչ ծրագրերով հանդես կգան»,-ասել է նա:

Շարմազանովի խոսքով, կա կուսակցական կարգապահություն, որը ենթադրում է, որ կուսակցությունը պետք է լինի միասնական, բայց միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ պատգամավորը կաշկանդված չէ իր մանդատով եւ իր քվեարկությամբ եւ քվեարկում է իր խղճին համապատասխան.

«Ես դրա համար չեմ ուզում հիմա որեւէ մեկնաբանություն անել, իմ կարծիքով ճիշտը միասնական որոշման գալն է, որովհետեւ էդ որոշումը պետք է լինի ոչ թե վերեւից իջեցված հրահանգ, այլ պետք է լինի մեր բոլորիս քննարկումների արդյունքում:Մենք այս պահից կսկսենք քննարկումները խմբակցությունում, մինչեւ մայիսի 30-ը 18:00-ն առաջադրումներ դեռ կարող են լինել եւ կարծում եմ մինչեւ քվեարկության օրը կամ հենց քվեարկության օրը խմբակցության ղեկավարը կհայտարարի թե ինչպես ենք մենք քվեարկելու»,-ընդգծել է ՀՀԿ մամուլի խոսնակը:

 

Նշենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում:




Քաղաքականություն

Կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով, բառիս բուն իմաստով. Փաշինյանը՝ կրկին սպառնաց

Հայաստանում քրեական եթնամշակույթը և դրա տարրերի հերոսացումը Հայաստանում պետք է արմատախիլ արվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ սա իրենց քաղաքական թիմի որոշումն է, քանի այդ համակարգը հաճախ ուղեկցում է կոռուպցիային։

Ավելին »