ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԵԿԵՔ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ, ԵԹԵ ՈՒՆԵՔ ԱՅԴ ՔՎԵՆ, ԴԱՐՁԵՔ ՎԱՐՉԱՊԵՏ

2018-04-27 20:59:01

 

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ բանակցությունները կարող են հեռանկար ունենալ միայն այն դեպքում, երբ կողմերը միմյանց լսելու ցանկություն ունեն:
«Կպայմանավորվեն, թե՞ ոչ, ճկունություն կդրսեւորեն, թե՞ ոչ՝ գործընթացը ցույց կտա: Բայց ի սկզբանե ասել, որ «օրակարգը սա է», եւ մյուս կողմն իր օրակարգն առաջարկել չի կարող, բանակցություն չէ», - ասել է Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
 
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը, որով ընդդիմադիր շարժման ղեկավարը հարցականի տակ էր դրել իր բանակցային ունակությունները, Կարեն Կարապետյանն ասել է, որ բանակցություններ վարելու հարուստ փորձ ունի եւ առ այսօր բանակցություններում պարտություն չի կրել:
 
«Լավ հռետոր լինելը դեռ չի նշանակում լավ բանակցող լինել», - հակադարձել է Կարեն Կարապետյանը:
 
«Այն պայմաններում, երբ խոսում ենք ժողովրդավարության, բազմակարծության մասին, հայտարարություն անել, որ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ վարչապետ չի ընտրվի», դաշտը մոնոպոլիզացնելու փորձ է հիշեցնում: Մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր այն քաղաքացիներին, որոնք իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունն են հայտնում: Բայց մենք պետք է միմյանց լսելու քաղաքական մշակույթ ձեւավորենք: Հիմա մի տեղ հավաքված մեր քաղաքացիներն ասում են, որ մեր վարչապետն այս մարդն է: Մեկ այլ վայրում կարող են հավաքվել եւ մեկ ուրիշի մատնացույց անեն: Ինչպե՞ս ենք ընտրելու: Այդ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետի թեկնածուն պետք է իր ծրագիրը ներկայացնի՝ տնտեսական, արտաքին քաղաքական, սոցիալական եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Մենք ծրագիր եւ թիմ պետք է ընտրենք, ոչ թե անձ: Եկեք Ազգային Ժողով, ներկայացրեք ձեր ծրագիրը, եւ եթե ունեք այդ քվեն, ստացեք այն եւ դարձեք վարչապետ: Բայց ասել, որ «ես կարող եմ լինել միայն, այլ թեկնածու չկա»՝ չեմ կարծում, որ մեր նպատակը նման հասարակություն ունենալն է» - ասել է Կարեն Կարապետյանը:

 

Բանակցությունները կարող են հեռանկար ունենալ միայն այն դեպքում, երբ կողմերը միմյանց լսելու ցանկություն ունեն: Ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 27. «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կարեն Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի իր  բանակցային ունակությունների մասին հայտարարությանը, ասելով, որ բանակցություններ վարելու հարուստ փորձ ունի եւ առ այսօր բանակցություններում պարտություն չի կրել:

 
«Լավ հռետոր լինելը դեռ չի նշանակում լավ բանակցող լինել», - հակադարձել է Կարեն Կարապետյանը:

 

«Կպայմանավորվեն, թե՞ ոչ, ճկունություն կդրսեւորեն, թե՞ ոչ՝ գործընթացը ցույց կտա: Բայց ի սկզբանե ասել, որ «օրակարգը սա է», եւ մյուս կողմն իր օրակարգն առաջարկել չի կարող, բանակցություն չէ», - ասել է Կարեն Կարապետյանը:

 
«Այն պայմաններում, երբ խոսում ենք ժողովրդավարության, բազմակարծության մասին, հայտարարություն անել, որ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ վարչապետ չի ընտրվի», դաշտը մոնոպոլիզացնելու փորձ է հիշեցնում:Մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր այն քաղաքացիներին, որոնք իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունն են հայտնում: Բայց մենք պետք է միմյանց լսելու քաղաքական մշակույթ ձեւավորենք: Հիմա մի տեղ հավաքված մեր քաղաքացիներն ասում են, որ մեր վարչապետն այս մարդն է: Մեկ այլ վայրում կարող են հավաքվել եւ մեկ ուրիշի մատնացույց անեն: Ինչպե՞ս ենք ընտրելու: Այդ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետի թեկնածուն պետք է իր ծրագիրը ներկայացնի՝ տնտեսական, արտաքին քաղաքական, սոցիալական եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Մենք ծրագիր եւ թիմ պետք է ընտրենք, ոչ թե անձ: Եկեք Ազգային Ժողով, ներկայացրեք ձեր ծրագիրը, եւ եթե ունեք այդ քվեն, ստացեք այն եւ դարձեք վարչապետ: Բայց ասել, որ «ես կարող եմ լինել միայն, այլ թեկնածու չկա»՝ չեմ կարծում, որ մեր նպատակը նման հասարակություն ունենալն է» - ասել է Կարեն Կարապետյանը:

 




Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: 

Ավելին »