ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀՐԱՎԵՐԸ ՆԱԽՈՐԴԻՑ ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ

2018-04-27 18:03:28

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա բանակցություններին մասնակցելու հրավերը, ինչի մասին Փաշինյանը հայտարարել էր երեկվա հանրահավաքի ժամանակ։
«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային», - ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարությունում ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
Արարատյանը նշում է, որ Կարեն Կարապետյանի կարծիքով, Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր, ժամը 12:00-ին վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:
«Բանակցությունների նախորդ փուլը ձախողվեց հետևյալ պատճառով․ երբ ես պատրաստվում էի հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, կային հանրապետականներ, ովքեր ասում էին, որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց: Երեկ իրենք կուսակցական ժողով են արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և ի վերջո եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիազորեն, որպեսզի բանակցի», - մանրամասնել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի այդ որոշումը ընդունում է ի գիտություն:
«Ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում, և ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը», - ասել էր Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա բանակցություններին մասնակցելու հրավերը, ինչի մասին Փաշինյանը հայտարարել էր երեկվա հանրահավաքի ժամանակ։


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 27.
ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարությունում ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ:

Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային»:


Արարատյանը նշում է, որ Կարեն Կարապետյանի կարծիքով, Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին:


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր, ժամը 12:00-ին վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:
Բանակցությունների նախորդ փուլը ևս ձախողվել էր:  




Քաղաքականություն

Կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով, բառիս բուն իմաստով. Փաշինյանը՝ կրկին սպառնաց

Հայաստանում քրեական եթնամշակույթը և դրա տարրերի հերոսացումը Հայաստանում պետք է արմատախիլ արվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ սա իրենց քաղաքական թիմի որոշումն է, քանի այդ համակարգը հաճախ ուղեկցում է կոռուպցիային։

Ավելին »