ՓԱՇԻՆՅԱՆ. ԵԹԵ ՀՀԿ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ

2018-04-27 17:40:33

Եթե ՀՀԿ-ն կամ խորհրդարանը քվեարկի Կարեն Կարապետյանի օգտին, առկա քաղաքական ճգնաժամը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն ցույց է տվել, որ ի վիճակի չէ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու. «Մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ սպասվող արտահերթ ընտրություններն իրապես ազատ ու արդար են լինելու: Եթե ՀՀԿ-ն կազմակերպի ընտրությունները, դրանից ճգնաժամը չի լուծվի: Մենք կարիք ունենք լուծելու ճգնաժամը, ոչ թե խորացնելու, իսկ ՀՀԿ-ն խորացնում է այն, սա է մեր տարբերությունը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իր հույսը ժողովուրդն է. «Ես հույս դնում եմ ժողովրդի դիրքորոշման վրա, եթե լինի ժողովրդի զանգվածային ճնշում, ապա ՀՀԿ-ն պետք է հաշվի նստի այդ իրողության հետ, եթե չլինի դա, ապա որեւէ հույս չեմ կարող դնել»:
Հարցին, թե արդյոք արդեն կան ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնք պատրաստ են մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, վերջինս պատասխանեց. «Եթե անուններ չկան, ուրեմն չկան միացածներ, որովհետեւ ինձ համար քաղաքականությունը հրապարակային գործընթաց է: Հազար մարդ կարող է հազար բան ասել խորհրդապահական խողովակներով, բայց քանի դեռ հրապարակային բան չի ասվել, ես չեմ կարող որեւէ բան ասել»:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:
Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:


Եթե ՀՀԿ-ն կամ խորհրդարանը քվեարկի Կարեն Կարապետյանի օգտին, առկա քաղաքական ճգնաժամը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, միայնակ նստելով բանակցությունների սեղանին:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 27.
news.am-ի փոխանցմամբ, Փաշինյանն ասել , որ ՀՀԿ-ն ցույց է տվել, որ ի վիճակի չէ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու.

«Մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ սպասվող արտահերթ ընտրություններն իրապես ազատ ու արդար են լինելու: Եթե ՀՀԿ-ն կազմակերպի ընտրությունները, դրանից ճգնաժամը չի լուծվի: Մենք կարիք ունենք լուծելու ճգնաժամը, ոչ թե խորացնելու, իսկ ՀՀԿ-ն խորացնում է այն, սա է մեր տարբերությունը»,-հայտարարել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ իր հույսը ժողովուրդն է. «Ես հույս դնում եմ ժողովրդի դիրքորոշման վրա, եթե լինի ժողովրդի զանգվածային ճնշում, ապա ՀՀԿ-ն պետք է հաշվի նստի այդ իրողության հետ, եթե չլինի դա, ապա որեւէ հույս չեմ կարող դնել»:


Հարցին, թե արդյոք արդեն կան ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնք պատրաստ են մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, վերջինս պատասխանեց.

«Եթե անուններ չկան, ուրեմն չկան միացածներ, որովհետեւ ինձ համար քաղաքականությունը հրապարակային գործընթաց է: Հազար մարդ կարող է հազար բան ասել խորհրդապահական խողովակներով, բայց քանի դեռ հրապարակային բան չի ասվել, ես չեմ կարող որեւէ բան ասել»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:


Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:


Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:




Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: 

Ավելին »