ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ Աժ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ԿՀՐԱՎԻՐՎԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ

2018-04-26 14:30:23

 

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ
Կիսվել
15
 Տպել
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարում է մայիսի 1-ին խորհրդարանի հատուկ նիստ գումարելու մասին՝ վարչապետի ընտրության հարցով:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», - ասված է Բաբլոյանի հայտարարությունում, որը հրապարակել է ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և հայտարարվեց, որ վարչապետի լիազորությունները ստանձնել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Ապրիլի լույս 25-ի գիշերը, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:
Երեկ երեկոյան տեղի ունեցավ խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց», - ասված է հանդիպումից հետո խմբակցության տարածած հաղորդագրությունում:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարում է մայիսի 1-ին խորհրդարանի հատուկ նիստ գումարելու մասին՝ վարչապետի ընտրության հարցով:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 26:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», - ասված է Բաբլոյանի հայտարարությունում, որը հրապարակել է ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և հայտարարվեց, որ վարչապետի լիազորությունները ստանձնել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:


Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։

Ապրիլի լույս 25-ի գիշերը, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:

Երեկ երեկոյան տեղի ունեցավ խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց», - ասված է հանդիպումից հետո խմբակցության տարածած հաղորդագրությունում:

 




Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: 

Ավելին »