ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՅԱԼՆ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԸՆՏՐՎՈՒՄ

2018-04-25 10:34:25

 

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Երեկ ես կոչով դիմել են ՀՀ նախագահին՝ առաջարկելով կոչ հղել խորհրդարանական ու արտխորհրդարանական քաղաքական ուժերին, որ քորեւէ ձեւաչափով հանդիպում կազմակերպվի՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ անցկացվեն:
Մենք որեւէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դնում, չենք էլ դրել: Ըստ այդմ, ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները օրենքի սահմաններում նստեն քննարկեն ու որոշեն, որ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն, որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում եւ ըստ դրա շարժվենք առաջ:
Այսպես շարունակվելով ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի տալիս: Դրա համար ես խնդրում են նաեւ մեր բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, երեխաներին ուսանողներին, մաքսիմալ սթափ մտածեն, թե ինչ ենք մենք ուզում:
Ես շատ եմ գնահատում եւ հարգում մեր քաղաքացիների կամքն ու դժգոհությունը: Ըստ դրա արդեն մենք համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր, մենք հայտարարել ենք քաղացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նտել;ու են, խոսելու են: Թողնենք, որ նրանք նստեն պայմանավորվեն, մեկս մյուսի վրա չճնշենք: Այս էր իմ անհանգստությունը, որ ուզում եմ հղել»:
Նա նշեց, որ հետեւում է, թե որքանով է նվազում զբոսաշրջությունը, գործարարների հետաքրքրությունը. «մենք գալու ենք մի վիճակի, երբ տնտեսական իրավիճակը բարձրացնելը շատ դժվար է լինելու: Մենք առաջին եռամսյակում ունեցել ենք 16 տոկոս տնտեսական աճ եւ լավ կլինի, դա շարունակվի: Մեն քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետի հասնի, որից հետո քաղաքացիները կսկսեն զգալ դա»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչեւ արտահերթ ընտրությունները իշխող մեծամասնությունը ԱԺ-ում պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Եթե ժողովրդի ընտրյալը ինքն է, ինքը կգնա ընտրությունների: Սահմանադրությունն այսօր չի արգելում ԱԺ-ում իրենց խմբակցությունը ներկայացնի իր թեկնածուին եւ եթե հաղթեն, թող լինի: Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս կամ այն հատվածի ընտրյալն եմ»:
Ճշտող հարցին, որ բացառո՞ւմ է այդպիսի հնարավորությունը, նա արձագանքեց. «Ես բացառում եմ, որովհետեւ ժողովրդի ընտրյալը այդպես չի ընտրվում, ընտրվում է ընտրությամբ: Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու, դա իմ կամքը չի»:
Ինչ վերաբերում է Փաշինյանը պնդմանը, որ նախ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, կփոխվի ընտրությունների մասին օրենքը, նոր պետք է լինեն արտահերթ ընտրությունները, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Դա սուբյեկտիվ ցանկություն է մի քաղաքական ուժի: Մենք 2017-ին ունեցել ենք ընտրություններ: մենք ուզում ենք հաջորդը անել, որ ավելի լավ լինի: Մենք վստահ չենք, որ ամեն մի հաջորդ ընտրություն իդեալական է, որովհետեւ ընտրություններն արտահայտում են մեր քաղաքական ուժերի, մեր հասարակության բոլոր հիվանդությունները: Այդ իսկ պատճառով ժողովրդի ընտրյալը մի տարբերակ ունի՝ ընտրություններ»:
Նա նշեց, որ բոլոր հուզող հարցերը պետք է նստել քննարկել, դրա համար էլ հարթակ են ստեղծում. «Մենք մշակել ենք սահմանադրություն, օրենքներ, այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Մենք աշխարհին վատ ազդակներ ենք ուղարկում, որ կարող ենք սուբյեկտիվ ձեւով մեկնաբանել, թե ով է ժողովրդի ընտրյալը:

 

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 25: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Երեկ ես կոչով դիմել են ՀՀ նախագահին՝ առաջարկելով կոչ հղել խորհրդարանական ու արտխորհրդարանական քաղաքական ուժերին, որ քորեւէ ձեւաչափով հանդիպում կազմակերպվի՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ անցկացվեն:


Մենք որեւէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դնում, չենք էլ դրել: Ըստ այդմ, ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները օրենքի սահմաններում նստեն քննարկեն ու որոշեն, որ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն, որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում եւ ըստ դրա շա
րժվենք առաջ:


Այսպես շարունակվելով ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի տալիս: Դրա համար ես խնդրում են նաեւ մեր բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, երեխաներին ուսանողներին, մաքսիմալ սթափ մտածեն, թե ինչ ենք մենք ուզում:


Ես շատ եմ գնահատում եւ հարգում մեր քաղաքացիների կամքն ու դժգոհությունը: Ըստ դրա արդեն մենք համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր, մենք հայտարարել ենք քաղացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են, խոսելու են
: Թողնենք, որ նրանք նստեն պայմանավորվեն, մեկս մյուսի վրա չճնշենք: Այս էր իմ անհանգստությունը, որ ուզում եմ հղել»:


Նա նշեց, որ հետեւում է, թե որքանով է նվազում զբոսաշրջությունը, գործարարների հետաքրքրությունը.

«Մենք գալու ենք մի վիճակի, երբ տնտեսական իրավիճակը բարձրացնելը շատ դժվար է լինելու: Մենք առաջին եռամսյակում ունեցել ենք 16 տոկոս տնտեսական աճ եւ լավ կլինի, դա շարունակվի: Մեն քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետի հասնի, որից հետո քաղաքացիները կսկսեն զգալ դա»:


Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչեւ արտահերթ ընտրությունները իշխող մեծամասնությունը ԱԺ-ում պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին, Կարեն Կարապետյանն արձագանքեց.

«Եթե ժողովրդի ընտրյալը ինքն է, ինքը կգնա ընտրությունների: Սահմանադրությունն այսօր չի արգելում ԱԺ-ում իրենց խմբակցությունը ներկայացնի իր թեկնածուին եւ եթե հաղթեն, թող լինի: Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս կամ այն հատվածի ընտրյալն եմ»:


Ճշտող հարցին, որ բացառո՞ւմ է այդպիսի հնարավորությունը, նա արձագանքեց.

«Ես բացառում եմ, որովհետեւ ժողովրդի ընտրյալը այդպես չի ընտրվում, ընտրվում է ընտրությամբ: Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու, դա իմ կամքը չի»:


Ինչ վերաբերում է Փաշինյանը պնդմանը, որ նախ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, կփոխվի ընտրությունների մասին օրենքը, նոր պետք է լինեն արտահերթ ընտրությունները, վարչապետի պաշտոնակատարն ասաց.

«Դա սուբյեկտիվ ցանկություն է մի քաղաքական ուժի: Մենք 2017-ին ունեցել ենք ընտրություններ: մենք ուզում ենք հաջորդը անել, որ ավելի լավ լինի: Մենք վստահ չենք, որ ամեն մի հաջորդ ընտրություն իդեալական է, որովհետեւ ընտրություններն արտահայտում են մեր քաղաքական ուժերի, մեր հասարակության բոլոր հիվանդությունները: Այդ իսկ պ

ատճառով ժողովրդի ընտրյալը մի տարբերակ ունի՝ ընտրություններ»:


Նա նշեց, որ բոլոր հուզող հարցերը պետք է նստել քննարկել, դրա համար էլ հարթակ են ստեղծում.

«Մենք մշակել ենք սահմանադրություն, օրենքներ, այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Մենք աշխարհին վատ ազդակներ ենք ուղարկում, որ կարող ենք սուբյեկտիվ ձեւով մեկնաբանել, թե ով է ժողովրդի ընտրյալը»:

 




Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »