«ԱՎՐՈՐԱ»-Ի ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՉԿՈՐՑՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ԻՄՊՈՒԼՍԸ

2018-04-24 15:45:19

 

Events
Photos
Videos
Community
Reviews
Posts
YouTube
Instagram
Twitter
Aurora Prize
Yesterday at 3:38pm · 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը ողջունում են Հայաստանում քաղաքական երկխոսության վերականգնման միտումները եւ կոչ են անում բոլորին չկորցնել այս դրական իմպուլսը:
«Սա հատկապես կարեւոր է ապրիլի 24-ի նախօրեին», - ասում է Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Ապրիլի 24-ը մեզ համար սուրբ է, խիստ կարեւոր է ցանկացած քաղաքակիրթ մարդու համար: Հարյուր տարի եւ ավելին մենք պահել ենք այս խորհուրդը Հայաստանում, Սփյուռքում եւ ողջ աշխարհում, եւ որեւ կերպ չպետք է անարգենք այն այսօր»:
«Այս տարի նշվում է նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-երորդ տարեդարձը: Մենք չենք կարող թույլ տալ հակառակորդներին շահարկել մեր ներքին անհամաձայնությունները»,- ընդգծեց Վարդան Գրեգորյանը:
«Մենք պետք է արժվանապատվորեն պաշտպանենք մեր ազգի վաղվա օրը: Եկեք չկորցնենք քաղաքակիրթ աշխարհի՝ ապրիլի 24-ին հայերին ուղղված աջակցությունը, քանի որ աշխարհը մեզ հետ ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը եւ հիշում նրանց, ովքեր օգնել են մեզ վերապրել»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:
Համահիմնադիրները լիովին վստահում են հայ ժողովրդի խոհեմությանը եւ համոզված են, որ արհավիրքների եւ դժվարությունների միջով անցած ժողովուրդը կարողանալու է հաղթահարել այսօրվա մարտահրավերը եւ շարունակել կառուցել իր ապագան: Համահիմնադիրները կոչ են անում անվերապահորեն հարգել մարդկանց իրավունքներն ու ազատությունները եւ երկխոսության միջոցով լուծել քաղաքական ու սոցիալական կոնֆլիկտները:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2018թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին Երեւանում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը ողջունում են Հայաստանում քաղաքական երկխոսության վերականգնման միտումները եւ կոչ են անում բոլորին չկորցնել այս դրական իմպուլսը:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 24:
«Սա հատկապես կարեւոր է ապրիլի 24-ի նախօրեին», - ասում է Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով.

«Ապրիլի 24-ը մեզ համար սուրբ է, խիստ կարեւոր է ցանկացած քաղաքակիրթ մարդու համար: Հարյուր տարի եւ ավելին մենք պահել ենք այս խորհուրդը Հայաստանում, Սփյուռքում եւ ողջ աշխարհում, եւ որեւ կերպ չպետք է անարգենք այն այսօր»:


«Այս տարի նշվում է նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-երորդ տարեդարձը: Մենք չենք կարող թույլ տալ հակառակորդներին շահարկել մեր ներքին անհամաձայնությունները»,- ընդգծեց Վարդան Գրեգորյանը:


«Մենք պետք է արժվանապատվորեն պաշտպանենք մեր ազգի վաղվա օրը: Եկեք չկորցնենք քաղաքակիրթ աշխարհի՝ ապրիլի 24-ին հայերին ուղղված աջակցությունը, քանի որ աշխարհը մեզ հետ ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը եւ հիշում նրանց, ովքեր օգնել են մեզ վերապրել»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:


Համահիմնադիրները լիովին վստահում են հայ ժողովրդի խոհեմությանը եւ համոզված են, որ արհավիրքների եւ դժվարությունների միջով անցած ժողովուրդը կարողանալու է հաղթահարել այսօրվա մարտահրավերը եւ շարունակել կառուցել իր ապագան:

Համահիմնադիրները կոչ են անում անվերապահորեն հարգել մարդկանց իրավունքներն ու ազատությունները եւ երկխոսության միջոցով լուծել քաղաքական ու սոցիալական կոնֆլիկտները:


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2018թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին Երեւանում




Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »