ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱԼ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՑ

2018-04-23 11:49:41

 

ԱԺ պատգամավորներին ձերբակալելու և Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը չհայտնելու մասին հարցը կուսակցական գործչի գնահատականի հարց չէ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որպես ՀՀԿ-ական, ի՞նչ գնահատական է տալիս այն փաստին, որ ԱԺ պատգամավոր է ձերբակալվել, և նրա գտնվելու վայրն անհայտ է:
«Դա կուսակցական գործչի գնահատականի հարց չէ, Ձեր հարցը իրավապահ  մարմիններին տրվելիք հարց է: Ես առհասարակ կարծում եմ, որ խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատությունն օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ, և այդ գործընթացում ստիպված ներգրավվում են իրավապահները»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ պատգամավորներին ձերբակալելու մասին հարցի պատասխանը պետք է ստանալ իրավապահներից: Պատգամավորների պարագայում կա հստակ ընթացակարգեր: Պետք է անցկացվեն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ընթացակարգերը, նախարարը վստահ է, որ օրենքի տառը պահպանվելու է:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունն ու փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը պետք է իրարից տարբերվեն, որովհետև խորհրդարանական ժողովրդավարության հրաշքը հենց այն է, որ ընդդիմությունը ստանում է ժողովրդի քվեն և ունի այլ գործիքակազմ այդ խնդիրները լուծելու, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ գործիքակազմը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է նախարարը գնահատում ոստիկանության գործողություններին, որի ընթացքում բռնության են ենթարկվում քաղաքացիներն ու լրագրողները, Վիգեն Սարգսյանն ասաց, որ այն, ինչ ինքը կասի, գուցե շատ մարդկանց մոտ որոշակի արձագանք առաջացնի, բայց ամենատարբեր երկրներում ցանկացած մասսայական հավաքի ժամանակ տեսել է ոստիկանության գործողությունները, և որքան էլ արհեստավարժ ու պատրաստված լինի ոստիկանությունը, ինչքան էլ միջոցներ ունենա, միշտ կարող է ուժի համաչափության կիրառման եզրին գտնվել:
«Շատ կարևոր է, որ բոլոր ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն,  հետագա քննության համար պահպանվեն: Բայց ի սկզբանե շատ կարևոր է, որ ոստիկանության գործունեության նկատմամբ ի սկզբանե չլինի մեղավորության կանխավարկած, որովհետև այդ մարդիկ նաև լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան` հանրային կարգը պաշտպանելու համար»:
Պաշտպանության նախարարը համեմատության համար հորդորեց նայել ժողովրդավար երկրների ոստիկանության գործունեությանը. «Հայկական ոստիկանությունը նոր բան չի հորինել»:

ԱԺ պատգամավորներին ձերբակալելու և Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը չհայտնելու մասին հարցը կուսակցական գործչի գնահատականի հարց չէ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 23: Հարցին, թե որպես ՀՀԿ-ական, ի՞նչ գնահատական է տալիս այն փաստին, որ ԱԺ պատգամավոր է ձերբակալվել, և նրա գտնվելու վայրն անհայտ է, tert.am-ի փոխանցմամբ, նախարարը պատասխանել է.


«Դա կուսակցական գործչի գնահատականի հարց չէ, Ձեր հարցը իրավապահ  մարմիններին տրվելիք հարց է: Ես առհասարակ կարծում եմ, որ խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատությունն օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ, և այդ գործընթացում ստիպված ներգրավվում են իրավապահները»,-ասել է Վիգեն Սարգսյանը:


Պաշտպանության նախարարը նշել է, որ պատգամավորներին ձերբակալելու մասին հարցի պատասխանը պետք է ստանալ իրավապահներից: Պատգամավորների պարագայում կա հստակ ընթացակարգեր: Պետք է անցկացվեն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ընթացակարգերը, նախարարը վստահ է, որ օրենքի տառը պահպանվելու է:


Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունն ու փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը պետք է իրարից տարբերվեն, որովհետև խորհրդարանական ժողովրդավարության հրաշքը հենց այն է, որ ընդդիմությունը ստանում է ժողովրդի քվեն և ունի այլ գործիքակազմ այդ խնդիրները լուծելու, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ գործիքակազմը:


Անդրադառնալով հարցին, թե ինչպես է նախարարը գնահատում ոստիկանության գործողություններին, որի ընթացքում բռնության են ենթարկվում քաղաքացիներն ու լրագրողները, Վիգեն Սարգսյանն ասել է, որ այն, ինչ ինքը կասի, գուցե շատ մարդկանց մոտ որոշակի արձագանք առաջացնի, բայց ամենատարբեր երկրներում ցանկացած մասսայական հավաքի ժամանակ տեսել է ոստիկանության գործողությունները, և որքան էլ արհեստավարժ ու պատրաստված լինի ոստիկանությունը, ինչքան էլ միջոցներ ունենա, միշտ կարող է ուժի համաչափության կիրառման եզրին գտնվել:


«Շատ կարևոր է, որ բոլոր ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն,  հետագա քննության համար պահպանվեն: Բայց ի սկզբանե շատ կարևոր է, որ ոստիկանության գործունեության նկատմամբ ի սկզբանե չլինի մեղավորության կանխավարկած, որովհետև այդ մարդիկ նաև լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան` հանրային կարգը պաշտպանելու համար»:


Պաշտպանության նախարարը համեմատության համար հորդորեց նայել ժողովրդավար երկրների ոստիկանության գործունեությանը. «Հայկական ոստիկանությունը նոր բան չի հորինել»:




Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »