ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՊԱՐԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ

2018-04-23 09:39:15

 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության կազմում Ստրասբուրգում գտնվող «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում բարձրացնելու է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի, այլ համակիրների՝ Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի և այլոց ձերբակալությունների հարցը:  
Tert.am-ի հետ զրույցում Ստրասբուրգում գտնվող Էդմոն Մարուքյանը մանրամասնեց. «Ես պատրաստվում եմ վաղը ելույթով հանդես գալ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և ներկայացնել, թե այս ամենի հետևանքով երկիրն ինչ վիճակի մեջ է, որովհետև Եվրոպայի խորհրդի անդամ պետության տարածքում հենց հիմա տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քաղաքական գործիչներ են ձերբակալված, հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկված, և այս պահին էլ ձերբակալվում են:
Եվ, ըստ էության, սա ավտորիտարիզմին բնորոշ շարժ է, որի ռեսուրսը Հայաստանը որևէ կերպ չի կարող ունենալ: Հայաստանը չունի ռեսուրս ավտորիտար երկիր լինելու»:  
Նշենք, որ վաղն առավոտյան Էդմոն Մարուքյանը գրանցվել է ելույթի համար նստաշրջանի օրակարգում ներառված Progress report-ի շրջանակներում: 
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը «Մարիոթ» հյուրանոցում բանակցությունների տապալվելուց հետո Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից, որտեղից ուղևորվում էր Ստրասբուրգ, ուղիղ եթեր մտնելով՝ խնդրեց, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Սերժ Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն, քննարկեն՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար:  
Նա նկատեց, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հենց այն վատագույն սցենարներից էր, որոնցից վախենում էր: 
«Այն, որ մեր գործընկերները ձերբակալված են, վատագույն սցենարն է: Զարգացումները շարունակվում են հենց այդ վատագույն սցենարով»,-ասաց նա: 
Հարցին, Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին կարելի է մեղադրել ոչ կառուցողական լինելու մեջ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կարող էր բանակցության իր տեքստն ունենալ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր տեքստը ուներ, որը ներկայացրեց, և մասնավորապես ասեր, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ, որը մենք չլսեցինք»: 
Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պահանջները՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, ժամանակավոր կառավարություն, ԱԺ արտահերթ ընտրություններ, վարչապետը հայտարարեց, որ նա շանտաժի լեզվով է խոսում։  Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ որևէ մեկն իրավունք չունի սպառնալիքի լեզվով խոսել: 
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կապվել է Սերժ Սարգսյանի հետ և Նիկոլ Փաշինյանին այցելելու հնարավորության հարցն է քննարկել. «Որպեսզի նորից կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու հնարավորություն լինի։ Բայց այս պահին այդ մասով որևէ առաջընթաց չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանին չի գտել»: 
Տեղեկանալով, որ 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն էլ վստահություն է հայտնել, որ իրավապահները կներկայացնեն պատգամավորների ձերբակալությունների իրավական հիմքերը, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ավելի վատ 1-ին փոխվարչապետի համար»: 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված իր հոդվածում Էդմոն Մարուքյանն իշխանությանն առաջարկում էր ընդդիմությանը տալ Սահմանադրական դատարանի, ԿԲ խորհրդի, ՀՌԱՀ-ի և այլ կառուցների անդամներ նշանակելու քաղաքական իրավունքներ, նաև՝ վերահսկողական գործառույթներ։ Այս առնչությամբ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ դրանից հետո իրողություններ են փոխվել, և հիմա հոդվածն արդիական չէ: Նա հավելեց, որ այս պահին առավել արդիական է, և առաջին քայլը կարող է լինել պատգամավորներին և մյուսներին ազատ արձակելու համար ամեն ինչ անելը, որից հետո արդեն կարելի է անդրադառնալ բարձրացված խնդիրներին:
«Քանի դեռ պատգամավորները ձերբակալված են, խոսելու որևէ բան չունենք: Որովհետև ես չեմ պատկերացնում ձերբակալված մարդկանց ֆոնին ինչ-որ քննարկում»,-ասաց Էդմոն Մարուքյանը: 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության կազմում Ստրասբուրգում գտնվող «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում բարձրացնելու է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի, այլ համակիրների՝ Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի և այլոց ձերբակալությունների հարցը:  


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 23: Tert.am-ի հետ զրույցում Ստրասբուրգում գտնվող Էդմոն Մարուքյանը մանրամասնեԼ Է. «Ես պատրաստվում եմ վաղը ելույթով հանդես գալ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և ներկայացնել, թե այս ամենի հետևանքով երկիրն ինչ վիճակի մեջ է, որովհետև Եվրոպայի խորհրդի անդամ պետության տարածքում հենց հիմա տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քաղաքական գործիչներ են ձերբակալված, հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկված, և այս պահին էլ ձերբակալվում են:Եվ, ըստ էության, սա ավտորիտարիզմին բնորոշ շարժ է, որի ռեսուրսը Հայաստանը որևէ կերպ չի կարող ունենալ: Հայաստանը չունի ռեսուրս ավտորիտար երկիր լինելու»: 

 
Վաղն առավոտյան Էդմոն Մարուքյանը գրանցվել է ելույթի համար նստաշրջանի օրակարգում ներառված Progress report-ի շրջանակներում: 


Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը «Մարիոթ» հյուրանոցում բանակցությունների տապալվելուց հետո Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից, որտեղից ուղևորվում էր Ստրասբուրգ, ուղիղ եթեր մտնելով՝ խնդրեց, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Սերժ Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն, քննարկեն՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Նա վստահեցնում էր, որ կա երրորդ տարբերակ: 


Մարուքյանը նկատել է, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հենց այն վատագույն սցենարներից էր, որոնցից վախենում էր: 


«Այն, որ մեր գործընկերները ձերբակալված են, վատագույն սցենարն է: Զարգացումները շարունակվում են հենց այդ վատագույն սցենարով»:

 
Հարցին, Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին կարելի է մեղադրել ոչ կառուցողական լինելու մեջ, Էդմոն Մարուքյանը պատասխանել է.

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կարող էր բանակցության իր տեքստն ունենալ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր տեքստը ուներ, որը ներկայացրեց, և մասնավորապես ասեր, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ, որը մենք չլսեցինք»: 


Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պահանջները՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, ժամանակավոր կառավարություն, ԱԺ արտահերթ ընտրություններ: Իսկ վարչապետը հայտարարեց, որ նա շանտաժի լեզվով է խոսում։  Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ որևէ մեկն իրավունք չունի սպառնալիքի լեզվով խոսել: 


Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրել է, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կապվել է Սերժ Սարգսյանի հետ և Նիկոլ Փաշինյանին այցելելու հնարավորության հարցն է քննարկել.

«Որպեսզի նորից կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու հնարավորություն լինի։ Բայց այս պահին այդ մասով որևէ առաջընթաց չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանին չի գտել»: 


Տեղեկանալով, որ 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն էլ վստահություն է հայտնել, որ իրավապահները կներկայացնեն պատգամավորների ձերբակալությունների իրավական հիմքերը, Էդմոն Մարուքյանն ասել է.

«Ավելի վատ 1-ին փոխվարչապետի համար»: 

Մարուքյանը խոսքն ավարտել է նշելով, որ քանի դեռ պատգամավորները ձերբակալված են, իրենք խոսելու բան չունեն:  
«Ես չեմ պատկերացնում ձերբակալված մարդկանց ֆոնին ինչ-որ քննարկում»,-ասել է նա: 

 




Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »