ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

2018-04-23 09:21:41

 

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ԱԺ «Ելք» խմբակցության ձերբակալված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին և լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա գործընկերների համար:
«Արա Բաբլոյանն այս գիշեր հանդիպել և զրուցել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱԺ նախագահն իր գործընկերներին այցելել է, նախևառաջ,  որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր։ Արա Բաբլոյանը լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա իր գործընկերոջ համար», – Tert.am–ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսքերը փոխանցեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: 
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ԱԺ «Ելք» խմբակցության ձերբակալված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին և լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա գործընկերների համար:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 23:
  «Արա Բաբլոյանն այս գիշեր հանդիպել և զրուցել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱԺ նախագահն իր գործընկերներին այցելել է, նախևառաջ,  որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր։ Արա Բաբլոյանը լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա իր գործընկերոջ համար», – Tert.am–ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսքերը փոխանցել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: 


Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»:

 




Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »