ՆԻԿՈԼԻՆ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ, ՆՐԱ ՏԵՂԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ

2018-04-23 09:11:09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սևանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը:

 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 23: «Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան և այդպես շարունակ: Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ»,– գրել է փաստաբանը: 

Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության Սևանի բաժանմունքում է։ 

 

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարներին ցրելու համար։ Գործողության ժամանակ տասնյակ ցուցարարներ բերվեցին Ոստիկանություն, այդ թվում՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, իսկ ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ նրանք ձերբակալված են: 

http://www.tert.am/am/news/2018/04/23/lawyer/2669651



Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »