ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՐԺԵՐ Է ՆԿԱՏՎՈՒՄ. ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ է ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018-04-22 21:22:32

 

Լարվածությունը սահմանին պահպանվում է. Լևոն Մնացականյանը դիրքեր է այցելել
Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսից սկսած, լարվածությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին,  ստուգել զորքերի մարտական պատրաստակամության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների համար մի շարք ցուցումներ, հանձնարարականներ:
Բանակի հրամանատարի խոսքով՝ թեև այսօր իրավիճակը լարված է, սակայն այն ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակառակորդի սադրանքները կանխելու համար:
«Որոշակի փոփոխություն է նկատվել զորքերի տեղաշարժման առումով: Եթե նախկինում այդքան տեղաշարժ չկար, և եղածները հիմնականում պայմանավորված էին մարտական հերթապահության մեջ ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, ապա հիմա այլ բնույթի շարժեր կան, ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների, հատկապես տանկերի և հետևակի մարտական մեքենաների: Ի դեպ, ոչ միայն մի ուղղությամբ, այլ՝ տարբեր: Մենք հետևում ենք իրենց գործողություններին, անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կանենք: Ապրիլի սկզբից սկսած նորից են զորավարժություններ անցկացնում, դա պայմանվորված է ինչ-ինչ առիթներով»,-ասաց Լևոն Մնացականյանը:
Թե ինչով է պայմանավորված հակառակորդի կողմից դրսևորվող նման ակտիվությունը, բանակի հրամանատարը պարզաբանեց հետևյալ կերպ:
«Կհամարեի, որ այդ աշխուժությունը կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Ես կհորդորեի, որ նման անկարգություններ հրահրողները հետևություն անեին, իմանան, որ մենք ունենք գերխնդիր՝ Արցախի Հանրապետության ձեռք բերած անկախության օրինական հաստատում և բոլորս պետք է մեր ջանքերն ուղղենք հենց այդ նպատակին, այլ ոչ թե ինչ-ինչ նեղ խմբերի կարծիքներ ներկայացնել որպես իրականություն»,-ասաց Լևոն Մնացականյանը:
 


 

Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսից սկսած, լարվածությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում: Լևոն Մնացականյանը դիրքեր է այցելել:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 22: Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստակամության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների համար մի շարք ցուցումներ, հանձնարարականներ: Տեղեկացնում են Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից: 

Բանակի հրամանատարի խոսքով՝ թեև այսօր իրավիճակը լարված է, սակայն այն ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակառակորդի սադրանքները կանխելու համար:

«Որոշակի փոփոխություն է նկատվել զորքերի տեղաշարժման առումով: Եթե նախկինում այդքան տեղաշարժ չկար, և եղածները հիմնականում պայմանավորված էին մարտական հերթապահության մեջ ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, ապա հիմա այլ բնույթի շարժեր կան, ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների, հատկապես տանկերի և հետևակի մարտական մեքենաների:Ի դեպ, ոչ միայն մի ուղղությամբ, այլ՝ տարբեր: Մենք հետևում ենք իրենց գործողություններին, անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կանենք: Ապրիլի սկզբից սկսած նորից են զորավարժություններ անցկացնում, դա պայմանվորված է ինչ-ինչ առիթներով»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Թե ինչով է պայմանավորված հակառակորդի կողմից դրսևորվող նման ակտիվությունը, բանակի հրամանատարը պարզաբանեց հետևյալ կերպ:

«Կհամարեի, որ այդ աշխուժությունը կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Ես կհորդորեի, որ նման անկարգություններ հրահրողները հետևություն անեին, իմանան, որ մենք ունենք գերխնդիր՝ Արցախի Հանրապետության ձեռք բերած անկախության օրինական հաստատում և բոլորս պետք է մեր ջանքերն ուղղենք հենց այդ նպատակին, այլ ոչ թե ինչ-ինչ նեղ խմբերի կարծիքներ ներկայացնել որպես իրականություն»,-ասաց Լևոն Մնացականյանը:

 

 

 

 




Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »