ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՆԳԱՄ, ՉԶԱՐՄԱՆԱՔ, ԶԱՆԳԵԼ ԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՀՈՐԴՈՐԵԼ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԶՐՈՒՑԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

2018-04-22 20:50:38

Ես Վազգեն Սարգսյանի վաստակը չունեմ, որ այդ վաստակով ինչ-որ բան ասեմ, բայց ես Արամ Սարգսյանը լինելով նաև Վազգեն Սարգսյանի եղբայրն եմ և այո՛ չեմ կարող՝ ո՛չ այս ժողովրդի կողքին չլինել, ո՛չ էլ պետության ու պետականության»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։
Արամ Սարգսյանը ձերբակալությունից հետո փորձել է հանդիպել և զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն՝ ապարդյուն.«Օգտագործել եմ բոլոր հնարավոր մեթոդները, անգամ չզարմանաք՝ զանգել եմ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին և իրեն եմ հորդորել, որ թույլատրություն տրվի զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ երկու թիմերի երկխոսությանը այլընտրանք գոյություն չունի։
Պատգամավորը նշում է.«Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը պետք է նորից հանդիպեն ու փորձեն երկխոսել՝ կարևոր չէ, թե ինչից, ինչ թեմայից ուզում են խոսեն՝ ժամկետներ, արտահերթ ընտրություններ, հրաժարական՝ կարևորը երկխոսեն։ Մեր երկիրն այլևս նման ցնցումներ տանել չի կարող»,-ընդգծեց Արամ Սարգսյանը։
Նա կոչ է անում իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին.«Որտեղ ժողովուրդն՝ այնտեղ ես, կգամ այդ հրապարակ, բայց ելքն այդ հրապարակը չէ, ելքը դահլիճում և հրապարակում է, եթե երկու տեղում ելք չկա՝ խնդիրը գնում է առճակատման»։

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 22:

1in.am

Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »