ՕԵԿ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

2018-04-22 16:13:52

րձակել անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորներին և վերսկսել բանակցային գործընթաց
 
«Օրինաց երկիր» կուսակցությունը, վերահաստատելով նախօրեին արված երկու քաղաքական հայտարարություններին իր հանձնառությունը,
հայտարարում է.
Երևան քաղաքում և հանրապետության մյուս մարզերում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` պահանջելով և ակնկալելով համարձակ արմատական փոփոխություններ: «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ բանակցություններն ու քննարկումները այլընտրանք չունեն, և որ միակ փոխընդունելի հանգուցալուծումը եղել և մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հենց ազատ ու արդար ընտրություններն են իրավիճակի խաղաղ, անարյուն հանգուցալուծման միակ քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհը, ճանապարհ, որով շարժվել են բազմաթիվ երկրներ:
Կարևորելով և միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով Սերժ Սարգսյան – Նիկոլ Փաշինյան չստացված բանակցությունների առիթով, կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է նոր, հրատապ, առանց նախապայմանների բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին` ըստ անհրաժեշտության ձևավորելով քաղաքական և քաղաքացիական առավել լայն հարթակ:
Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել անազտության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին  և Արարատ Միրզոյանին, վերադառնալ կլոր սեղանի շուրջ` ևս մեկ անգամ փորձ անելով գտնել խաղաղ և քաղաքակիրթ քաղաքակիրթ հանգուցալուծում ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի:
ՕԵԿ մամուլի ծառայություն

ՕԵԿ-ը կոչ է անում ազատ արձակել անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորներին և վերսկսել բանակցային գործընթաց:
 
ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 22:
 ՕԵԿ մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, վերահաստատելով նախօրեին արված երկու քաղաքական հայտարարություններին իր հանձնառությունը, հայտարարում է.


«Երևան քաղաքում և հանրապետության մյուս մարզերում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` պահանջելով և ակնկալելով համարձակ արմատական փոփոխություններ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ բանակցություններն ու քննարկումները այլընտրանք չունեն, և որ միակ փոխընդունելի հանգուցալուծումը եղել և մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հենց ազատ ու արդար ընտրություններն են իրավիճակի խաղաղ, անարյուն հանգուցալուծման միակ քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհը, ճանապարհ, որով շարժվել են բազմաթիվ երկրներ:


Կարևորելով և միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով Սերժ Սարգսյան – Նիկոլ Փաշինյան չստացված բանակցությունների առիթով, կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է նոր, հրատապ, առանց նախապայմանների բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին` ըստ անհրաժեշտության ձևավորելով քաղաքական և քաղաքացիական առավել լայն հարթակ:


Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել անազտության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին  և Արարատ Միրզոյանին, վերադառնալ կլոր սեղանի շուրջ` ևս մեկ անգամ փորձ անելով գտնել խաղաղ և քաղաքակիրթ քաղաքակիրթ հանգուցալուծում ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի:

լուսանկարը՝ shabat.am




Քաղաքականություն

Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը, վարչապետն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն և ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ:

Ավելին »