ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱԿԱՌԱԿ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՎՐԱ Է՝ ԸՆՏՐԵՔ

2018-04-22 10:08:20
Ավարտվեց Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Այն տեւեց շատ կարճ։ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը: Եթե այդ տոնով պետք է խոսեք, մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհնարապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին։
«Դրանք բանակցություն չի, դա երկխոսություն չի, դա ուլտիմատում է, շանտաժ` պետությանն ու օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում դրա պատասխանատվությունը, դասեր չեք քաղել մարտի մեկից: Եթե պետք է այդ տոնով ինձ հետ խոսեք, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է. ընտրեք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Երբ Փաշինյանը հակադարձեց, որ բազմահազար քաղաքացիներ են դուրս եկել, Սերժ Սարգսյանն ասաց, որ ժողովրդի անունից 7-8 տոկոս ձայն տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու և նշեց, որ այլևս ցանկություն չունի շարունակելու խոսակցությունը. «Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում` ցտեսություն»,- ասաց Սարգսյանը, իսկ դիմելով լրագրողներին էլ ասաց. «հետևություն արեք»:
Փաշինյանը հավելեց, որ սա ևս մեկ ապացույց էր, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Ավարտվեց Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Այն տեւեց շատ կարճ։ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը»: Ասել է Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հանդիպման ժամանկ: 

 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 22: Ավարտվեց Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։

«Եթե այդ տոնով պետք է խոսեք, մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհնարապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Դրանք բանակցություն չի, դա երկխոսություն չի, դա ուլտիմատում է, շանտաժ` պետությանն ու օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում դրա պատասխանատվությունը, դասեր չեք քաղել մարտի մեկից: Եթե պետք է այդ տոնով ինձ հետ խոսեք, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է. ընտրեք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:


Երբ Փաշինյանը հակադարձեց, որ բազմահազար քաղաքացիներ են դուրս եկել, Սերժ Սարգսյանն ասաց, որ ժողովրդի անունից 7-8 տոկոս ձայն տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու և նշեց, որ այլևս ցանկություն չունի շարունակելու խոսակցությունը.

«Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում` ցտեսություն»,- ասաց Սարգսյանը, իսկ դիմելով լրագրողներին էլ ասաց. «հետևություն արեք»:

Փաշինյանը հավելեց, որ սա ևս մեկ ապացույց էր, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

 

 

 

armradio.am




Քաղաքականություն

Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը, վարչապետն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն և ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ:

Ավելին »