ԱԱԾ-Ն ՏԵՍԱՆՅՈՒԹ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2018-04-21 20:24:13

 

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել  Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման գործողությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը:
Ապրիլի 21-ի Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ,ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել  Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման գործողությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 21: Ապրիլի 21-ի Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ,ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել։

 

 

 

 

 

 




Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: 

Ավելին »