ԼՐԱԳՐՈՂ ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

2018-04-20 14:25:55

 

Երևան-Աբովյան ճանապարհահատվածից ոստիկանության բաժին բերվեց Տիրայր Մուրադյանը, ով երեկ բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից և երեկ երեկոյան էր դուրս գրվել հիվանդանոցից: 
Ոստիկանության գնդապետը, հարված հասցնելով Տիրայրին, ով այդ պահին պատասխանում էր լրագրողների հարցերին, հրահանգավորեց ոստիկաններին, որ տեղափոխեն նրան բաժին: 
Տիրայրն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ իրեն տանում են անհայտ ուղղությամբ: 
Լուսանկարում լրագրողին հարված հասցրած գնդապետն է: 
SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր այն մասին, որ  Երևան-Աբովյան մայրուղուց ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ ՝ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին: Այդ մասին ասվում էր նաև Մուրադյանի ֆեյսբուքյան էջում:
Տիրայր Մուրադյանը հայտարարել է, որ լրագրող է, բեյջ ունի, ոստիկանները հաշվի չեն առել, բռնի ուժով նստեցրել են մեքենան ու բերման ենթարկել:
«Ինձ տանում են անհայտ ուղղությամբ»,– իր էջում հասցրել է տեղեկացնել Տիրայր Մուրադյանը:
Ավելի ուշ ոստիկանությունից  հայտնեցին, որ նրան ազատ են արձակել: Ըստ տարածված տեղեկությունների՝ ոստիկանները Մուրադյանին իջեցրել են բերման ենթարկելու վայրից մի քանի մետր հեռավորության վրա:
 «Ազատություն» ռադիոկայանին Տիրայրն այսպիսի բան է ասել.
Մուրադյան. - Սովորական պետհամարանիշով սպիտակ «Մերսեդես» էր։ Նստացրեցին էդ մեքենան, երկու հոգի էլ նստել են իմ հետ, ղեկին էլ՝ քաղաքացիական անձ։ Ճանապարհին ինձ զանգել, հարցրել են, թե ուր եմ գնում, ասել եմ՝ Աբովյանի բաժին, ինձ բերել են դեպի Աբովյանի բաժին։ Ճանապարհին իրենք զանգել են ասել են, թե «հետ կբերես նույն տեղը կթողես»։ Հիմա հետ էին բերում ինձ, ես ճանապարհին խնդրեցի, որ մտնեմ հաղորդում տամ հանցագործության մասին Աբովյանի բաժնում։ Փաստաբանս գալիս էր Աբովյանի բաժին, ասաց՝ «հաղորդում չտաս, մենք քո փոխարեն հաղորդում կտանք, անիմաստ քեզ կպահեն բաժնում, ավելի լավ է վերադարձի տեղդ»։ Եկա Աբովյանի բաժնի մոտ, հիմա էս ոստիկաններն ինձ նստեցրել են տաքսի ու ուղարկում են հետ նույն տեղը, որտեղից բերման եմ ենթարկվել։
«Ազատություն». - Ինչո՞ւ ոստիկանները նման քայլի գնացին։
Մուրադյան. - Ես չգիտեմ, բեյջս կախած որպես լրագրող նկարում եմ ու հատուկ շեշտում եմ, որ ես մայթին եմ, փողոցի բանուկ հատվածում չեմ, իսկ գնդապետը գլուխս սեղմելով մտցրեց մեքենա։
«Ազատություն». - Մեքենայում քեզ բռնության չե՞ն ենթարկել։
Մուրադյան. - Ո՛չ։ Մեքենայում համբերատար սպասում էին։
«Ազատություն». - Ներողություն խնդրեցի՞ն։
Մուրադյան. - Չէ, ինչ ներողություն, մի պահ էլ ուզում էին ճանապարհին մի հատ գազալցակայանի մոտ թողնեին, որ գնայի, ասացի, որ գումար չունեմ մոտս։ Մեքենաս այնտեղ է կանգնած, դրամապանակս մոտս չէ։ Որոշեցին, որ լավ, հետ ուղարկեն, չմնամ գազալցակայանում, հիմա նորից գնում եմ նույն տեղը՝ «Առինջ մոլ»-ի խաչմերուկ։
Հիշեցնենք, որ երեկ էլ քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի էին ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևան-Աբովյան ճանապարհահատվածում Ոստիկանության գնդապետը, հարված էր հասցրել լրագրող Տիրայր Մուրադյանին, ով այդ պահին պատասխանում էր լրագրողների հարցերին, և հրահանգավորել էր ոստիկաններին տեղափոխել նրան բաժին: Ոստիկանությունից հայտնել են, որ նրան ազատ են արձակել: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 20: Տիրայր Մուրադյանը երեկ բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից և երեկ երեկոյան էր դուրս գրվել հիվանդանոցից: Տիրայրն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ իրեն տանում են անհայտ ուղղությամբ: Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ  Երևան-Աբովյան մայրուղուց ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ ՝ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին: Այդ մասին ասվում էր նաև Մուրադյանի ֆեյսբուքյան էջում:

Տիրայր Մուրադյանը հայտարարել էր, որ լրագրող է, բեյջ ունի, ոստիկանները հաշվի չեն առել, բռնի ուժով նստեցրել են մեքենան ու բերման ենթարկել:

«Ինձ տանում են անհայտ ուղղությամբ»,– իր էջում հասցրել է տեղեկացնել Տիրայր Մուրադյանը:

Ավելի ուշ ոստիկանությունից  հայտնեցին, որ նրան ազատ են արձակել: Ըստ տարածված տեղեկությունների՝ ոստիկանները Մուրադյանին իջեցրել են բերման ենթարկելու վայրից մի քանի մետր հեռավորության վրա:

«Ազատություն» ռադիոկայանին Տիրայրն ասել Է. «Սովորական պետհամարանիշով սպիտակ «Մերսեդես» էր։ Նստացրեցին էդ մեքենան, երկու հոգի էլ նստել են իմ հետ, ղեկին էլ՝ քաղաքացիական անձ։ Ճանապարհին ինձ զանգել, հարցրել են, թե ուր եմ գնում, ասել եմ՝ Աբովյանի բաժին, ինձ բերել են դեպի Աբովյանի բաժին։ Ճանապարհին իրենք զանգել են ասել են, թե «հետ կբերես նույն տեղը կթողես»։ Հիմա հետ էին բերում ինձ, ես ճանապարհին խնդրեցի, որ մտնեմ հաղորդում տամ հանցագործության մասին Աբովյանի բաժնում։ Փաստաբանս գալիս էր Աբովյանի բաժին, ասաց՝ «հաղորդում չտաս, մենք քո փոխարեն հաղորդում կտանք, անիմաստ քեզ կպահեն բաժնում, ավելի լավ է վերադարձի տեղդ»։ Եկա Աբովյանի բաժնի մոտ, հիմա էս ոստիկաններն ինձ նստեցրել են տաքսի ու ուղարկում են հետ նույն տեղը, որտեղից բերման եմ ենթարկվել»։

Հիշեցնենք, որ երեկ էլ քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի էին ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել




Քաղաքականություն

ԵՐԿՐԱՊԱՀԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԻՆԱԹԱՓՎՈՒՄ Է

Ռազմական ոստիկանության աշխատակիցները մեծ քանակությամբ զենք- զինամթերք ու զինվորական հանդերձանք են հայտնաբերել: 

Ավելին »