ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՈՍՏԻԿԱՆ ԱՇՈՏԻՆ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԱԾ ՑՈՒՑԱՐԱՐԸ

2018-04-20 13:54:37

 

Ոստիկանության ստորաբաժանում տարվեց նաև ցույցերի ժամանակ իր ծանոթ ոստիկան Աշոտին ցուցարարների կողմն անցնելու կոչ անող Մանվելը: 
Այսօր նա Երևան-Աբովյան ճանապարհահատվածում էր. նրա մեքենան, ըստ իր ներկայացրածի, փչացել էր:
Լրագրողի հարցին, թե Աշոտի հետ հանդիպե՞լ է, Մանվելն ասաց, որ Աշոտը դեռ տուն չի եկել, ոչ էլ տնեցիք են տանը:
Հարցին, թե որ տեսնի, ի՞նչ կասի Աշոտին, Մանվելը պատասխանեց. «Աշոտին սաղ աշխարհն ասաց էլի: Իր ընտանիքը հիմա տանը չի, գյուղում է, թողել, գնացել են, երևի, որ հարևանները հարցեր չտան»:
Հարցին, թե ցույցի մասնակցում են, ասաց՝ այո, տատիկը մասնակցում էր ցույցի, իր հայրն էլ Օպերայում էր. «Իմ կոչն այնքանով բան փոխեց, որ ոստիկաններից շատերը դիմակ են կրում, որ շատերը չճանաչեն»: 
Հարցին, թե որ Աշոտը վերադառնա ի՞նչ է ասելու, Մանվելն ասաց, որ դժվար թե Աշոտը վերադառնա, որովհետև իրենց տունը վաղուց վաճառում են:
Մանվելին մոտեցավ ոստիկանը ու ասաց. «Արի ստե»: Քաղաքացիական հագուստով անձինք քաղաքացիական մեքենայով տարան Մանվելին, իսկ նրա մեքենան մնաց ճանապարհի
11:28

Ոստիկանության ստորաբաժանում է տարվել նաև ցույցերի ժամանակ իր ծանոթ ոստիկան Աշոտին ցուցարարների կողմն անցնելու կոչ անող Մանվելը: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 20:
Այսօր Երևան-Աբովյան ճանապարհահատվածում է եղել ողտիկան Աշոտին ուղերձով դիմած ցուցարարը: Նրա մեքենան, ըստ իր ներկայացրածի, փչացել էր: Տեղեկացնում է tert.am-ը: 


Լրագրողի հարցին, թե Աշոտի հետ հանդիպե՞լ է, Մանվելն ասել է, որ Աշոտը դեռ տուն չի եկել, ոչ էլ տնեցիք են տանը:
Հարցին, թե որ տեսնի, ի՞նչ կասի Աշոտին, Մանվելը պատասխանել է.

«Աշոտին սաղ աշխարհն ասաց էլի: Իր ընտանիքը հիմա տանը չի, գյուղում է, թողել, գնացել են, երևի, որ հարևանները հարցեր չտան»:
Հարցին, թե ցույցի մասնակցում են, ասաց՝ այո, տատիկը մասնակցում էր ցույցի, իր հայրն էլ Օպերայում էր. «Իմ կոչն այնքանով բան փոխեց, որ ոստիկաններից շատերը դիմակ են կրում, որ շատերը չճանաչեն»: 

Հարցին, թե որ Աշոտը վերադառնա ի՞նչ է ասելու, Մանվելն ասաց, որ դժվար թե Աշոտը վերադառնա, որովհետև իրենց տունը վաղուց վաճառում են:

tert.am-ի թղթակցի փոխանցմամբ, Մանվելին մոտեցել է ոստիկանն ու ասել. «Արի ստե»: Քաղաքացիական հագուստով անձինք քաղաքացիական մեքենայով տարել են Մանվելին, իսկ նրա մեքենան մնացել է ճանապարհին: 




Քաղաքականություն

ԵՐԿՐԱՊԱՀԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԻՆԱԹԱՓՎՈՒՄ Է

Ռազմական ոստիկանության աշխատակիցները մեծ քանակությամբ զենք- զինամթերք ու զինվորական հանդերձանք են հայտնաբերել: 

Ավելին »