ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱԾՐ Է ԴԱՍՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՑ

2018-03-20 20:57:47

 

Նահագահն ասում է, որ ինստիտուցիոնալ առումով կուսակցական քննարկումներ չեն եղել։ Գործադիր մարմնում և խորհրդում հարցը չենք քննարկել։ Երբ քննարկենք, կներկայացնենք մեր որոշումը, որը կայացնելիս բացառապես առաջնորդվելու ենք ՀՀ շահով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանն այն միակ պետական գործիչն է, ով իր անձնական հավակնություններն ավելի ցածր է դասում, քան պետական շահը, որն էլ պահանջում է, որ նա դառնա ՀՀ վարչապետ։
«Մենք հստակ նշել ենք մեր կարծիքը տարբեր կուսակցական գործընկերների հետ միասին, և այո, մենք առաջնորդվելու ենք պետական շահով»,- նշեց նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 20: «Սերժ Սարգսյանն այն միակ պետական գործիչն է, ով իր անձնական հավակնություններն ավելի ցածր է դասում, քան պետական շահը, որն էլ պահանջում է, որ նա դառնա ՀՀ վարչապետ», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ 

«Նահագահն ասում է, որ ինստիտուցիոնալ առումով կուսակցական քննարկումներ չեն եղել, - նկատել է նա: - Գործադիր մարմնում և խորհրդում հարցը չենք քննարկել։ Երբ քննարկենք, կներկայացնենք մեր որոշումը, որը կայացնելիս բացառապես առաջնորդվելու ենք ՀՀ շահով։ Մենք հստակ նշել ենք մեր կարծիքը տարբեր կուսակցական գործընկերների հետ միասին, և այո, մենք առաջնորդվելու ենք պետական շահով»։