Նիկոլյա Սարկոզին ձերբակալվել է 2007 թ-ի նախընտրական կոռուպցիայի գործով

2018-03-20 13:09:38

 

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ձերբակալվել է 2007-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։
Այս մասին է հայտնում Le Monde-ը՝ դատարանում աղբյուրների վրա հղումով։ Մոտակա ժամանակներում նա կհարցաքննվի:
Ֆրանսիացի իրավապահները քննում են լիբիական իշխանությունների կողմից 2007-ի նախագահական ընտրությունների Սարկոզիի քարոզարշավն ապօրինաբար ֆինանսավորելու հարցը։ Լիբիայի առաջնոր Մուամար Քադաֆին երկրի ռմբակոծությունների ժամանակ հայտարարել էր, որ Սարկոզին ընտրվել է իր ֆինանսավորման շնորհիվ։
Քրգործը հարուցվել է 2012 թվականին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 20: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ձերբակալվել է 2007-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։

Այս մասին է հայտնում Le Monde-ը՝ դատարանի աղբյուրների վրա հղումով։ Նա հարցաքննվում է Փարիզի արվարձան Նանտերում: Ֆրանսիացի իրավապահները քննում են լիբիական իշխանությունների կողմից 2007-ի նախագահական ընտրությունների Սարկոզիի քարոզարշավն ապօրինաբար ֆինանսավորելու հարցը։

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին երկրի ռմբակոծությունների ժամանակ հայտարարել էր, որ Սարկոզին ընտրվել է իր ֆինանսավորման շնորհիվ։ 

2012 թ-ին տեղական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Սարկոզիի ընտրարշավի համար 50 մլն եվրո է տրամադրվել լիբիական ռեժիմի կողմից: Դատական գործընթացը շարունակվում է մինչ օրս: Նշվում է, որ Ֆրանսիայի նախկին նախագահը այս գործով հարցաքննվում է առաջին անգամ: Ձերբակալության ժամկետը 48 ժամ է, որից հետո միայն դատական իշխանությունները կարող են Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք առաջադրել:

Սարկոզիի գործի նախաքննությունը սկսվել է 2013 թ-ին: