Ռոուհանի. Ադրբեջանն ու Իրանը համատեղ ներդրումային համաձայնագիր կստորագրեն

2018-03-19 00:02:52

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 18: Ադրբեջանն ու Իրանը համատեղ ներդրումային համաձայնագիր կստորագրեն՝ Աստարա–Ռեշտ երկաթուղու կառուցման համար։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

«Ադրբեջան իմ այցի ընթացքում կստորագրվի Աստարա–Ռեշտ երկաթգծի կառուցման համատեղ ներդրումային համաձայնագիրը»,– Թեհրանում լրագրողներին ասել է Ռոուհանին։
Նշենք, որ մարտի վերջին սպասվում է Իրանի նախագահի այցը Ադրբեջան։ Այցը ենթադրաբար տեղի կունենա մարտի 28-ին։ Աստարա–Ռեշտ երկաթուղին «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասն է հանդիսանում, որը կապելու է Հյուսիսային Եվրոպան Հարավ–արևելյան Ասիայի հետ, այդ թվում միավորելու է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկա

«Ադրբեջան իմ այցի ընթացքում կստորագրվի Աստարա–Ռեշտ երկաթգծի կառուցման համատեղ ներդրումային համաձայնագիրը»,– Թեհրանում լրագրողներին ասել է Ռոուհանին։

Նշենք, որ մարտի վերջին սպասվում է Իրանի նախագահի այցը Ադրբեջան։ Այցը ենթադրաբար տեղի կունենա մարտի 28-ին։ Աստարա–Ռեշտ երկաթուղին «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասն է հանդիսանում, որը կապելու է Հյուսիսային Եվրոպան Հարավ–արևելյան Ասիայի հետ, այդ թվում միավորելու է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։

1in.am