ՌԴ նախագահի ընտրություններն ավարտվել են. մասնակցել է ընտրողների 59,5 տոկոսը

2018-03-18 21:14:41

Ռուսաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 35 շրջաններում ընտրատեղամասներն արդեն փակվել են։ Քվերակությունն առաջինն ավարտվել Հեռավոր Արեւելքում։ Ժամը 19։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59,5 տոկոսը։
Դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները քվեարթերթիկների լցոնումներն են, ընտրողներին կազմակերպված ընտրատեղամաս բերելը եւ դիտորդներին ընտրատեղամաս մտնելը չթույլատրելը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի խոսքով, ընտրախախտումների մասին հաղորդագրությունները շատ չեն եղել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու: Երկիրը 18 տարուց ավելի ղեկավարած Վլադիմիր Պուտինն առաջադրվում է նոր 6-ամյա ժամկետով: Նրա հիմնական մրցակիցն է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ ռուսական քաղաքական դաշտի հնաբնակ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, երկրի տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովը, Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը եւ  ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 18: Ռուսաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 35 շրջաններում ընտրատեղամասներն արդեն փակվել են։ Քվերակությունն առաջինն ավարտվել Հեռավոր Արեւելքում։ Ժամը 19։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59,5 տոկոսը։